Մեր նպատակն է արդյունավետ և հետևողական ռազմավարական հաղորդակցության միջոցով երկխոսություն վարել հանրության հետ և բարձրացնել իրազեկվածությունը ՆԱՏՕ-ի, Եվրամիության, Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գործընթացների և արդիական հարցերի մասին:

ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոն

«ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոնի» հիմնական նպատակն է մեր բնակչությանը ներգրավել Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրացման գործընթացներին և ստանալ նրանց գիտակցված աջակցությունը։ Դրա համար մենք ընտրում ենք արդյունավետ, նպատակաուղղված հաղորդակցություն և օբյեկտիվ տեղեկատվություն հասցնում թիրախային լսարանին:

Գործունեություն

Արդեն 17 տարի է, ինչ ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոնը գործում է Վրաստանի ողջ տարածքում՝ Թբիլիսիի կենտրոնական գրասենյակի և 10 տարածաշրջանային գրասենյակների միջոցով։ Մեր հիմնական թիրախային լսարանը երիտասարդներ են, ուսուցիչներ, տեղական իշխանության մարմինների պաշտոնյաներ, հոգևոր անձինք, լրատվամիջոցներ և այլք: Հատուկ ուշադրություն է դարձվում նաև բնակչության այն հատվածին, որը բախվում է տեղեկատվական հատուկ մարտահրավերների, մասնավորապես՝ լեզվական խոչընդոտ ունեցող, օկուպացիոն գծի մոտ ապրող և լեռնային շրջաններում ապրող բնակիչներին և այլն։
Կենտրոնը տարեկան կազմակերպում է շուրջ 800 տարբեր միջոցառումներ՝ համապատասխանեցված թիրախային լսարանի հետաքրքրություններին և կարիքներին ողջ երկրում:

Մենք հավատում ենք, որ մեր հիմնական առաքելությունը՝ բարձրացնելով մեր բնակչության իրազեկվածությունը արևմտյան արժեքների մասին, ակտիվացնելով քաղաքացիական հասարակությունը և խթանելով նրա ներգրավվածությունը այդ գործընթացներում, նշանակալի ներդրում կունենա մեր երկրի զարգացման գործում։

Նախանշված նպատակների իրականացման գործընթացում մենք ակտիվ և արդյունավետ համագործակցում ենք Վրաստանի կառավարության, հասարակական հատվածի, դիվանագիտական առաքելությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

Պատմություն

ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոնը ստեղծվել է 2005 թվականին։ Նրա ստեղծման նպատակն էր բնակչությանը համապարփակ, օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել Հյուսիսատլանտյան կազմակերպությանը (ՆԱՏՕ) Վրաստանի ինտեգրման հարցերի վերաբերյալ և այդպիսով ստանալ բնակչության տեղեկացված աջակցությունը։ 2013 թվականից այս առաջադրանքին ավելացավ ևս մեկ ուղղություն՝ Եվրամիությունը և նրա տեղեկատվական արշավի հետ կապված գործունեությունը։ Այդ ժամանակվանից այն կոչվում է ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոն:

Տեղեկատվական կենտրոնը հանրային իրավունքի իրավաբանական անձ է, որը 2017 թվականից գտնվում է արտաքին գործերի նախարարության ենթակայության ներքո։ Կենտրոնը ստեղծվել է Վրաստանի նախագահի 2005 թվականի սեպտեմբերի 19-ի N752 հրամանագրով և իր գործունեությունն իրականացնում է Վրաստանի Սահմանադրությանը, միջազգային պայմանագրերին և համաձայնագրերին, «Հանրային իրավունքի իրավաբանական անձի մասին» Վրաստանի օրենքին, իր կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

Մեր նախագծերը

Արևմտյան ինտեգրման վերաբերյալ իրազեկվածության և ներգրավվածության բարձրացում Վրաստանի մարզերում
Մանրամասն
Հասարակության իրազեկման և դիմացկունության բարձրացում
Մանրամասն
«Եվրոպական տոներ» նախագիծ
Մանրամասն
Տեղի է ունեցել «Վրաստանի մարզերում արևմտյան ինտեգրման վերաբերյալ իրազեկության և ներգրավվածության բարձրացում» ծրագրի երկրորդ փուլի շնորհանդեսը.
Մանրամասն
ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնի ամառային դպրոց աշակերտների համար
Մանրամասն
ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոնի ամառային դպրոց 30 մայիսի, 2017թ
Մանրամասն
Եկեք ճանաչենք Բրիտանիան
Մանրամասն
Միասնություն բազմազանության մեջ
Մանրամասն
ՆԱՏՕ-Վրաստան Ժողովրդական դիվանագիտության ֆորում
Մանրամասն
ՆԱՏՕ – ընտրություն խաղաղ և կայուն զարգացման համար
Մանրամասն
Ուսուցիչ – ուղեցույց դեպի Եվրոպա
Մանրամասն
Եվրոպական սրճարանային շրջագայություն
Մանրամասն

2013 թվականից մինչև 2023 թվականի դեկտեմբեր

0
իրականացված միջոցառում
0
մասնակից
0
գործընկեր կազմակերպություններ

Մեր թիմը

Մեր Կենտրոնը գործում է ողջ Վրաստանում, միավորում է Թբիլիսիի կենտրոնական գրասենյակը և 10 մարզային գրասենյակներ։ Մենք հավատում ենք, որ արևմտյան արժեքների մասին մեր բնակչության տեղեկացվածության բարձրացումը, քաղաքացիական հասարակության ակտիվացումը և այդ գործընթացներում նրա ներգրավվածությունը զգալի ներդրում կունենան մեր երկրի զարգացման գործում։ Դրա համար մենք փորձում ենք մեր ձայնը հասցնել յուրաքանչյուր քաղաքացու։

Տարեկան հաշվետվություններ

Կենտրոնի հրապարակումները

Մեր գործընկեր կազմակերպությունները

Թափուր աշխատատեղ և ստաժավորում

ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոնի ցուցահանդեսային և կոնֆերանսային տարածքներ

Տեղեկատվական կենտրոնն առաջարկում է ժամանակակից, հարմարավետ և լիովին կահավորված տարածքներ ձեր միջոցառումների անցկացման համար:

Կոնտակտային տվյալներ

  • Հեռ՝ +995 599 22 00 84
  • Էլ․փոստ՝ infocenter@mfa.gov.ge