Բոլոր բլոգները

  • Դավիթ Բուջիաշվիլի
    January 22, 2024
    Թեկնածուի կարգավիճակը նշանակությունը և նրա գործնական օգուտները

    Վրաստան - Եվրամիություն 30-ամյա հարաբերությունների  պատմության ընթացքում   եղել են տարեթվեր, երբ   Վրաստանը, հետևողականորեն, մի փուլից  տեղափոխվում էր որակապես ավելին բարձր և ավելին կարևոր աստիճանի։ Սակայն 2023 թվականի  դեկտեմբերի 14-ն արդեն մտել է պատմության մեջ  ինչպես Վրաստան-Եվրամիություն հարաբերություններում նախորդ բոլոր տարեթվերի համեմատ անհամեմատ ավելի բարձր նշանակություն ունեցող օր,    երբ Եվրամիության 27  անդամ երկրներ  միաձայն ընդունեցին մեր  երկրի համար պատմական որոշումը՝ կապված Եվրամիության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հետ։

  • Թոռնիկե Փարուլավա
    December 14, 2023
    Կոլեկտիվ պաշտպանություն՝ անվտանգությունն ապահովելու ամենաարդյունավետ միջոցը

    Սառը պատերազմի ավարտից և Խորհրդային Միության փլուզումից հետո Եվրոպայում աստիճանաբար տարածվեց և որոշակի ժողովրդականություն ձեռք բերեց այն մոտեցումը, որ սպառնալիքների նվազման պայմաններում ռազմական դաշինքները կորցնում են իրենց իմաստը։ Այս միտումի շարունակությունը ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրների կողմից ռազմական բյուջեների կրճատումն էր, ինչը հատկապես տեսանելի դարձավ արևմտաեվրոպական դաշնակիցների դեպքում։

  • Զուրաբ Խամաշուրիձե
    December 1, 2022
    Ի՞նչ է նշանակում 2022 թ.վականի հունիսի 23-ը Վրաստանի եվրոպական ապագայի համար.

    2022 թվականի հունիսի 23-ը Վրաստանի նորագույն պատմության մեջ առանձնահատուկ պատմական նշանակություն ունեցող ամսաթիվ է։ Այս օրը Եվրոպական խորհուրդը (European Council) որոշում կայացրեց ճանաչել Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի եվրոպական հեռանկարը։ Նշված որոշումը պատմական իրադարձություն է՝ պայմանավորված մի շարք գործոններով։ Թեկուզ այն արդյունքների պատճառով, որ նշված որոշումը հետագայում կբերի Վրաստանին պատմական, մշակութային, քաղաքական և տնտեսական զարգացման առումով։

  • Դավիթ Բուջիաշվիլի
    December 1, 2022
    Ինչո՞վ օգնեց Եվրամիությունը Վրաստանին, և ինչո՞ւ պետք է Վրաստանն անդամակցի Եվրամիությանը։

    Մեզանից շատերը, ովքեր ապրել են 1990-ական թվականների Վրաստանում, շատ լավ կհիշեն  երկրում ստեղծված ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, ծայրահեղ աղքատությունը, քաղաքացիական պատերազմը Թբիլիսիում, հակամարտությունները Աբխազիայում և Ցխինվալիում, բնակչության էլեկտրաէներգիայի ժամանակացույցով մատակարարումը և այլ մարտահրավերներ, ինչին ամեն օր  ստիպված էր առերեսվել Վրաստանի բնակչության մեծ մասը։

  • Դավիթ Ձիձիշվիլի
    October 1, 2022
    Ինչպե՞ս էր կոփվում քարոզչությունը:

    Հռոմի պապ Գրիգոր XV-ը հավանաբար երբեք չէր պատկերացնի, որ Congregatio de Propaganda Fide-ը, որը նա ստեղծել է 1622 թվականին, որը վրացերեն նշանակում է Հավատքի տարածման միաբանություն, 21-րդ դարի աշխարհի հասարակական և քաղաքական կյանքում հիմք կդներ ամենակիրառելի տերմիններից մեկի՝ «քարոզչության» համար: Եթե բառացիորեն թարգմանենք, «քարոզչությունը» լատինական ծագում ունեցող բառ է և նշանակում է ցանկացած նորության, տեղեկատվության կամ ուսմունքի պատշաճ կերպով տարածում։ Այսպիսով, Քրիստոսի խոսքը տարածելու համար ստեղծված խումբը ակամայից դարձավ այն բառի «կնքահայրը», որն այսօր արդեն նկարագրում է մի գործընթաց, որտեղ դժվար է հասկանալ, թե որտեղ է Աստծո խոսքը և որտեղ՝  սատանայի։