Ինչո՞վ օգնեց Եվրամիությունը Վրաստանին, և ինչո՞ւ պետք է Վրաստանն անդամակցի Եվրամիությանը։
Դավիթ Բուջիաշվիլի
December 1, 2022

Մեզանից շատերը, ովքեր ապրել են 1990-ական թվականների Վրաստանում, շատ լավ կհիշեն երկրում ստեղծված ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, ծայրահեղ աղքատությունը, քաղաքացիական պատերազմը Թբիլիսիում, հակամարտությունները Աբխազիայում և Ցխինվալիում, բնակչության էլեկտրաէներգիայի ժամանակացույցով մատակարարումը և այլ մարտահրավերներ, ինչին ամեն օր ստիպված էր առերեսվել Վրաստանի բնակչության մեծ մասը։
Այն ժամանակ Եվրամիությունը, որին այսօրվ տեսքով ենք ճանաչում, նույնիսկ գոյություն չուներ, և այն կոչվում էր Եվրոպական համայնք կամ համագործակցություն։ Այն Եվրամիություն (European Union) կոչվել է միայն 1993 թվականին, երբ ուժի մեջ է մտել 1992 թվականին ստորագրված ամենակարևոր, այսպես կոչված, «հիմնադիր» Մաաստրիխտի համաձայնագիրը (Founding Treaty)։ Հենց այս ժամանակաշրջանից Եվրամիությունը տնտեսականի հետ մեկտեղ ձեռք բերեց քաղաքական միավորման հատկանիշներ։
Այն ժամանակ բնակչության իրազեկվածությունը թե՛ Եվրոպական համայնքի, թե՛ Եվրամիության մասին բավականին ցածր էր, քանի որ գոյություն չունեին տեղեկատվության ձեռքբերման ժամանակակից միջոցները, և, առհասարակ, դժվար էր երկրում գտնել կոնկրետ նախագծեր, որոնք կասոցացվեին Եվրամիության հետ։ Այնուամենայնիվ, հենց այդ տարիներին սկսեցին հաստատվել Վրաստանի և Եվրամիության միջև առաջին հարաբերությունները, որոնք սկզբնական փուլում լայն իմաստով հայտնի էին արևմտյան ինտեգրում անվանումով։ Արևմտյան ինտեգրումը դրսևորվում էր ոչ միայն եվրոպական երկրների, այլ նաև ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների հետ հարաբերություններ հաստատելու ցանկությամբԲացի այդ, շատերը նույնիսկ կարող են չհիշել, թեև առաջին օգնություններից մեկը, որ երկիրը ստացել է այդ դժվարին տարիներին, եղել է Եվրոպական համայնքից (հետագայում՝ Եվրամիություն): Սա այն տարիներին հայտնի մարդասիրական օգնություն էր, որը ներառում էր սննդամթերք, առաջին անհրաժեշտության ապրանքներ և հատկապես դեղամիջոցներ, որոնց դուք կհանդիպեիք դեղատներում և դրանք շատ հեշտ էր ճանաչել կապույտ ֆոնի վրա 12 աստղանի Եվրամիության տարբերանշանով: Այսպես եղավ Վրաստանում առաջին ծանոթությունը Եվրամիությանը, որը երբեմն այնպիսի տարօրինակ հարցեր էր առաջացնում բնակչության շրջանում, ինչպիսիք են՝ ինչո՞ւ են մեզ օգնում։ Նրանք մեզանից որևէ բանի կարիք ունե՞ն։ Ո՞վ կօգնի քեզ անտեղի, մի բան կա։ Շատերի համար դժվար էր հասկանալ, որ Եվրամիությունը անշահախնդիր էր օգնում Վրաստանին, և որ դժվար իրավիճակում հայտնված երկրներին օգնելը եվրոպական համերաշխության և եվրոպական արժեքների անբաժանելի մասն էր:
Ներկայումս Վրաստանը երկար ժամանակ մարդասիրական օգնություն չի ստանում, և Եվրամիության օգնության հիմնական մասը կենտրոնացած է այնպիսի նպատակների վրա, ինչպիսիք են աջակցությունը ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին, ենթակառուցվածքների զարգացմանը, Եվրամիության հետ առևտրի խթանմանը, Եվրամիության չափանիշներին այն ավելի մոտարկմանը ընդհանուր առմամբ՝ Վրաստանի եվրոպականացմանը։ Ավելի քան 30 տարի է անցել այն օրվանից, երբ Վրաստանը ստացել է առաջին եվրոպական մարդասիրական օգնությունը, և դրանից հետո Եվրամիությունը Վրաստանում իրականացրել է ավելի քան 2,5 միլիարդ եվրո արժողությամբ նախագծեր։ Եվրամիության օգնությունը զուգորդվում է այնպիսի հաջողված ծրագրերի հետ, ինչպիսիք են Էնգուր հէկ-ի վերականգնումը, Սամտրեդիա-Գրիգոլեթի մայրուղու կառուցումը, Թբիլիսիում Եվրոպական դպրոցի հիմնումը, 500 միլիոն եվրոյի օգնությունը 2008 թվականի ռուսական ագրեսիայից հետո, որի մեծ մասը ծախսվել է ներքին տեղահանվածների, ինչպես նաև 2015 թվականի ջրհեղեղներից հետո շուրջ 50 մլն էվրո օգնությունը բնակարանների կառուցման համար, քովիդ-համավարակի ընթացքում մինչև 300 մլն եվրո ֆինանսական օգնության տրամադրումը, այդ թվում մեր առողջապահական համակարգին սարքավորումների փոխանցումը և բժիշկների վերապատրաստումը, կրթությանն աջակցությունը (Erasmus+), ներառյալ եվրոպական համալսարաններում ավելի քան 6000 ուսանողների կրթության ֆինանսավորումը, վրացի գիտնականների և մշակույթի գործիչների աջակցությունը և բազմաթիվ այլ։
Բացի այդ, Եվրամիության հետ համագործակցության հիմնական շոշափելի առավելություններից մեկը, որը կապված է Եվրամիության հետ, անկասկած Շենգենյան գոտում առանց վիզայի ճանապարհորդությունն է։ Վրաստանի հարևան երկրներից և ոչ մեկի քաղաքացիները հնարավորություն չունեն առանց վիզայի այցելել Շենգենյան գոտի։ Վիզաների ազատականացումը մեծ քաղաքական և գործնական նշանակություն ունի Վրաստանի համար, և դրա հիմնական առավելությունն այն է, որ դա այն առավելություններից է, որից կարող է օգտվել և զգալ Վրաստանի գրեթե յուրաքանչյուր քաղաքացի։ Առանց վիզայի ճանապարհորդությունը զգալի սոցիալական և տնտեսական հետևանքներ ունի երկրի համար: Տնտեսական տեսանկյունից վիզային ռեժիմի ազատականացման և ավելացած ելումուտի արդյունքում հնարավոր դարձավ բյուջետային ավիաընկերությունների մուտքը շուկա, ինչը նպաստում է զբոսաշրջության ներուժի հետագա զարգացմանը, եկամուտների աճին, զբաղվածության և ընդհանրապես երկրի տնտեսության առողջացմանը։ Վիզաների ազատականացման արդյունքում Վրաստանի քաղաքացիներին եզակի հնարավորություն է տրվել ոչ միայն զբոսաշրջային նպատակներով մեկնել Եվրամիություն, այլ նաև այցելել հարազատներին, ստանալ բժշկական ծառայություններ, բարելավել իրենց որակավորումը, հաստատել գործնական կապեր և այլ նպատակներով։
Բացի այդ, խորհրդակցություններ են ընթանում Եվրամիության ռոումինգի միասնական տարածքին Վրաստանի միանալու վերաբերյալ, որն էլ ավելի հարմարավետ կդարձնի ճանապարհորդությունը Եվրամիության երկրներ, մասնավորապես, Վրաստանի քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի փոխել իրենց բջջային SIM քարտերը Եվրամիության երկրներ մեկնելիս և օգտվել արտոնյալ գներից Եվրամիության ռոումինգ տարածքում կատարվող զանգերի համար: Բանկային հատվածում հաջողությամբ իրականացված բարեփոխումների արդյունքում Եվրամիությունը քննարկում է Վրաստանի հայտը՝ Եվրամիության միասնական վճարումների համակարգին (SEPA) միանալու վերաբերյալ, որի բավարարման դեպքում վրացական բանկերին հնարավորություն կտրվի միանալ համակարգին և դրա հետևանքով Վրաստանի քաղղաքացիների համար կնվազեն սակագները Եվրամիության անդամ երկրներում և այդ երկրներից Վրաստան ֆինանսական փոխանցումների համար։
Մոտ 20 տարի առաջ, երբ Բալկանյան տարածաշրջանի երկրների հետ բանակցություններ էին ընթանում Ասոցացման համաձայնագրի (կայունացում և ասոցացում) համանման համաձայնագրերի ստորագրման շուրջ, շատ դժվար էր պատկերացնել, որ մի օր Վրաստանը նույնպես կդառնա Եվրամիությանը ասոցացված երկիր, որ վրացական ապրանքների համար կբացվեր Եվրամիության միասնական շուկան և վրացական ընկերությունները զրոյական սակագներով կկարողանային իրենց արտադրանքն իրացնել Եվրամիությունում։ Վրաստան-Եվրամիություն ասոցացման ստորագրումից հետո դեպի Եվրամիություն արտահանումն աճել է 20%-ով, իսկ Եվրամիությունը Վրաստանի կարևորագույն առևտրային գործընկերն է։ Եվրամիության շուկայի բացումը զգալիորեն մեծացրել է Վրաստանի գինու և կաղինի ինչպես որակը, այնպե էլ արտահանման ծավալները։ Վրաստանը սկսեց Եվրամիություն արտահանել այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են վրացական կիվին, կապույտ հապալասը, բնական մուրաբաները, հյութերը, խոտաբույսերը, չոր մրգերը, ինչպես նաև կենդանական ծագման մթերքներից զգալիորեն աճել է վրացական մեղրի որակը, որը մի քանի տարի հաջողությամբ վաճառվում էր Եվրամիության շուկայում։ Բացի այդ, Եվրամիությունում տարածված են վրացական բուրդն ու խխունջները, որոնք վրացի ֆերմերները սկսել են բուծել ընդամենը մի քանի տարի առաջ։
Բացի Վրաստանից, հարևան երկրներից և ոչ մեկը չունի ազատ առևտրի ռեժիմ Եվրամիության հետ, ինչը Վրաստանը դարձնում է շատ գրավիչ օտարերկրյա ուղղակի ներդրումների համար։ Մասնավորապես, Վրաստանում ներդրումներ կատարելու և տեղական հումքի հիման վրա արտադրանքի արտադրության դեպքում ներդրողին հնարավորություն է տրվում ապրանք արտահանել Եվրամիության 450 միլիոնանոց շուկա՝ զրոյական մաքսատուրքով։ Բացի այդ, տարիների հաջող բարեփոխումների արդյունքում Վրաստանի ցածր հարկերը, ճկուն պետական ծառայությունները և բիզնես վարելու հեշտությունը Վրաստանը դարձնում են տարածաշրջանում օտարերկրյա ներդրումների ամենագրավիչ վայրերից մեկը:
Այս տարի կարևորագույն որոշումներից մեկն ընդունվել է Եվրահանձնաժողովի կողմից։ Մասնավորապես, վրացական ընկերությունների համար բացվել է Եվրամիության անդամ 27 երկրների պետական գնումների շուկան, ինչը նշանակում է, որ վրացական ընկերությունները կարող են մասնակցել Եվրամիության անդամ երկրներում հայտարարված հայտամրցույթներին և իրենց արտադրանքն առաջարկել աշխարհի ամենամեծ շուկային։ Հատկանշական է, որ մոտ 250 հազար գնորդ կազմակերպություններ տարեկան գնում են ապրանքներ և ծառայություններ Եվրոպայում մոտ 2 տրիլիոն եվրո ընդհանուր գումարով: Արդյունքում, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում դա մեծ տնտեսական օգուտներ կբերի Վրաստանին, այդ թվում՝ դեպի Եվրամիություն մեր արտադրանքի արտահանման հետագա ավելացման, ազգային արտադրության վերազինման, նոր տեխնոլոգիաների ներդրման առումով։
Ինչ վերաբերում է 2022 թվականի հունիսի 23-ի Եվրոպական խորհրդի որոշմանը Վրաստանի համար եվրոպական հեռանկարի բացման վերաբերյալ, ապա նույնիսկ մեկ տարի առաջ դժվար էր պատկերացնել, սակայն այն այժմ իրականություն է։ Այս որոշմամբ Վրաստան-Եվրամիություն հարաբերությունները տեղափոխվեցին բոլորովին նոր և որակապես ավելի բարձր մակարդակ. Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանն արդեն իրականություն է, դա անշրջելի գործընթաց է, և մի օր Վրաստանը, որպես եվրոպական երկիր, անպայման կդառնա Եվրամիության անդամ։
Բլոգի հեղինակ՝ Դավիթ Բուջիաշվիլի
Հրապարակման բովանդակությունն ամբողջությամբ ներկայացնում է հեղինակի անձնական կարծիքը: