Բլոգ
22 January, 2024
Վրաստան – Եվրամիություն 30-ամյա հարաբերությունների պատմության ընթացքում եղել են տարեթվեր, երբ Վրաստանը, հետևողականորեն, մի փուլից տեղափոխվում էր որակապես ավելին բարձր և ավելին կարևոր աստիճանի։ Սակայն 2023 թվականի դեկտեմբերի 14-ն արդեն մտել է պատմության մեջ ինչպես Վրաստան-Եվրամիություն հարաբերություններում նախորդ բոլոր տարեթվերի համեմատ անհամեմատ ավելի բարձր նշանակություն ունեցող օր, երբ Եվրամիության 27 անդամ երկրներ միաձայն ընդունեցին մեր երկրի համար պատմական որոշումը՝ կապված Եվրամիության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հետ։
14 December, 2023
Սառը պատերազմի ավարտից և Խորհրդային Միության փլուզումից հետո Եվրոպայում աստիճանաբար տարածվեց և որոշակի ժողովրդականություն ձեռք բերեց այն մոտեցումը, որ սպառնալիքների նվազման պայմաններում ռազմական դաշինքները կորցնում են իրենց իմաստը։ Այս միտումի շարունակությունը ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրների կողմից ռազմական բյուջեների կրճատումն էր, ինչը հատկապես տեսանելի դարձավ արևմտաեվրոպական դաշնակիցների դեպքում։
1 December, 2022
2022 թվականի հունիսի 23-ը Վրաստանի նորագույն պատմության մեջ առանձնահատուկ պատմական նշանակություն ունեցող ամսաթիվ է։ Այս օրը Եվրոպական խորհուրդը (European Council) որոշում կայացրեց ճանաչել Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի եվրոպական հեռանկարը։ Նշված որոշումը պատմական իրադարձություն է՝ պայմանավորված մի շարք գործոններով։ Թեկուզ այն արդյունքների պատճառով, որ նշված որոշումը հետագայում կբերի Վրաստանին պատմական, մշակութային, քաղաքական և տնտեսական զարգացման առումով։
1 December, 2022
Մեզանից շատերը, ովքեր ապրել են 1990-ական թվականների Վրաստանում, շատ լավ կհիշեն երկրում ստեղծված ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, ծայրահեղ աղքատությունը, քաղաքացիական պատերազմը Թբիլիսիում, հակամարտությունները Աբխազիայում և Ցխինվալիում, բնակչության էլեկտրաէներգիայի ժամանակացույցով մատակարարումը և այլ մարտահրավերներ, ինչին ամեն օր ստիպված էր առերեսվել Վրաստանի բնակչության մեծ մասը։
1 October, 2022
Հռոմի պապ Գրիգոր XV-ը հավանաբար երբեք չէր պատկերացնի, որ Congregatio de Propaganda Fide-ը, որը նա ստեղծել է 1622 թվականին, որը վրացերեն նշանակում է Հավատքի տարածման միաբանություն, 21-րդ դարի աշխարհի հասարակական և քաղաքական կյանքում հիմք կդներ ամենակիրառելի տերմիններից մեկի՝ «քարոզչության» համար: Եթե բառացիորեն թարգմանենք, «քարոզչությունը» լատինական ծագում ունեցող բառ է և նշանակում է ցանկացած նորության, տեղեկատվության կամ ուսմունքի պատշաճ կերպով տարածում։ Այսպիսով, Քրիստոսի խոսքը տարածելու համար ստեղծված խումբը ակամայից դարձավ այն բառի «կնքահայրը», որն այսօր արդեն նկարագրում է մի գործընթաց, որտեղ դժվար է հասկանալ, թե որտեղ է Աստծո խոսքը և որտեղ՝ սատանայի։