Անկախություն ձեռք բերելուն պես Վրաստանը ռազմավարական ընտրություն կատարեց․ Եվրամիության հետ միավորվելը մեր երկրի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկն է։
Ասոցացման մասին համաձայնագիրը
«Ասոցացման մասին համաձայնագիրը» կողմերի գործընկերության, նրանց կարիքների և փոխօգնության հնարավորությունների վրա հիմնված երկկողմ հարաբերությունների փաստաթուղթ է։ Համաձայնագրում մանրամասն ամրագրված է երկրի եվրոպական չափանիշներին համապատասխան զարգացման միասնական պլանը, որի իրականացումից հետո Վրաստանը կդառնա Եվրամիության չափանիշներ ունեցող, նրան համապատասխան երկիր։
Փաստաթղթում խոսվում է երկրին խաղաղություն և կայունություն բերող պարտադիր բարեփոխումների մասին (մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն, պայքար կոռուպցիայի և անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ և այլն)։ համաձայնագրի կարևորագույն կետերից մեկը Եվրամիության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին է (DCFTA), որի արդյունքում Եվրամիության շուկան բացվեց Վրաստանում արտադրվող ապրանքների և ծառայությունների հատվածի համար։
Համագործակցության պատմություն
Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիր (PARTNERSHIP AND COOPERATION AGREEMENT – PCA)
Վրաստանի և Եվրամիության միջև համագործակցությունը սկսվել է 1992 թվականին, երբ Եվրամիավորումը ճանաչեց Վրաստանը որպես անկախ պետություն։ Սկզբում գործընկերությունը հիմնականում մարդասիրական և տեխնիկական աջակցության առումով էր, սակայն հետագայում համագործակցությունը խորացավ, և այսօր Վրաստանը Եվրամիության ասոցացված երկիր է, որն ունի անսահմանափակ հասանելիություն Եվրամիության շուկա, և որի քաղաքացիները օգտվում են Եվրամիության/Շենգենյան գոտու երկրներ առանց վիզայի ճանապարհորդությունից։
Կարևոր ամսաթվերը
2023 թվականի դեկտեմբերի 14-ի Եվրոպայի խորհուրդը որոշում կայացրեց Վրաստանին Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին։
2022 – 2022 թվականի հունիսի 23-ին Եվրոպական խորհուրդը որոշում կայացրեց Վրաստանի համար եվրոպական հեռանկար բացելու վերաբերյալ, ինչը միևնույն ժամանակ նշանակում է երկրին պոտենցիալ թեկնածուի կարգավիճակի շնորհում։ Այս որոշմամբ Վրաստան-Եվրամիություն հարաբերությունները տեղափոխվեցին բոլորովին նոր և որակապես ավելի բարձր մակարդակի։
2021 թվականի փետրվարի 9-11-ին վրացական կողմը բանակցություններ է սկսել Եվրամիության հետ 2021-2027 թվականների ֆինանսական օգնության հարցի շուրջ։
2021 թվականի փետրվարի 9-ին Եվրահանձնաժողովը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը հրապարակեցին 2020 թվականին Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ տարեկան զեկույցը, որը մանրամասնում է երկրում իրականացված բարեփոխումները մի շարք ուղղություններով։
2021 թվականի մարտի 16-ին տեղի է ունեցել Վրաստան-Եվրամիությւոն Ասոցացման խորհրդի 6-րդ հերթական նիստը։
2021 թվականի օգոստոսի 4-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց առանց վիզայի ռեժիմի կասեցման 4-րդ զեկույցը։ Զեկույցում ընդգծվում է, որ առանց վիզայի ռեժիմը դրական տնտեսական, սոցիալական և մշակութային առավելություններ ունի ինչպես գործընկեր, այնպես էլ Եվրամիության անդամ երկրների համար։
2020 թվականի սեպտեմբերի 16-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում քվեարկության դրվեց Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ Եվրախորհրդարանի զեկույցը, որին աջակցել է 552 պատգամավոր։
2020 թվականի հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ «Արևելյան գործընկերության» բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։
2020 թվականի հոկտեմբերի 19-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունեցավ Վրաստան-Եվրամիություն ասոցացման նոր օրակարգի (2021-2027) նախնական նախագծի շնորհանդեսը։
2020 թվականի դեկտեմբերի 15-ին առցանց ձևաչափով անցկացվեց Վրաստան-Եվրամիություն Ասոցացման հանձնաժողովի վեցերորդ նիստը։
2019 թվականի մարտի 5-ին քաղաք Բրյուսելում կայացել է Վրաստան-Եվրամիություն Ասոցացման խորհրդի հինգերորդ նիստը։
2018 թվականի փետրվարի 5-ին քաղաք Բրյուսելում կայացել է Վրաստան-Եվրամիություն ասոցացման խորհրդի չորրորդ նիստը։
2018 թվականի հոկտեմբերի 15-ին քաղաք Լյուքսեմբուրգում կայացել է «Արևելյան գործընկերության» արտաքին գործերի նախարարների իններորդ հանդիպումը։
2018 թվականի նոյեմբերի 21-ին քաղաք Բրյուսելում կայացել է բարձր մակարդակի առաջին հանդիպումը՝ Վրաստանի կառավարության և Եվրահանձնաժողովի անդամների մասնակցությամբ։
2018 թվականի դեկտեմբերի 10-12-ին քաղաք Թբիլիսիում կայացել է Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 10-րդ ամենամյա վեհաժողովը։
2017 թվականի մարտի 28-ին Վրաստանի քաղաքացիների համար պաշտոնապես ուժի մեջ է մտել առանց վիզայի մուտքը Եվրամիության/Շենգենյան տարածք։ Այսուհետ Վրաստանի ցանկացած քաղաքացի, ով ունի կենսաչափական անձնագիր, կարող է Եվրամիության /Շենգենյան տարածք առանց վիզայի մեկնել ցանկացած 180 օրվա ընթացքում առավելագույնը 90 օր։
2017 թվականի հուլիսի 1-ից Վրաստանը պաշտոնապես դարձավ Էներգետիկ միավորման լիիրավ անդամ (2016 թվականի հոկտեմբերի 14-ին ստորագրվեց Էներգետիկ միավորման ստեղծման մասին պայմանագրին Վրաստանի միանալու մասին արձանագրությունը, որն ուժի մեջ է մտել 2017 թվականի հուլիսի 1-ից)։
2017 թվականի հոկտեմբերի 5-6-ը Վրաստան էր այցելել «Քաղաքական և անվտանգության կոմիտեի» (PSC) բարձրաստիճան պատվիրակություն։
2017 թվականի հոկտեմբերի 11-ին քաղաք Թբիլիսիում կայացել է անվտանգության հարցերի շուրջ Վրաստան-Եվրամիություն բարձր մակարդակի ռազմավարական երկխոսության առաջին հանդիպումը։
2017 թվականի նոյեմբերի 20-ին Վրաստանը և Եվրամիությունը հաստատել են 2017-2020 թվականների ասոցացման նորացված օրակարգը։ Նոր փաստաթուղթը մշակվել է՝ հաշվի առնելով 2014-2016 թվականների Ասոցացման օրակարգը և պարունակում է Վրաստանի և Եվրամիության միջև համաձայնեցված առաջնահերթությունները, որոնք պետք է իրականացվեն Ասոցացման համաձայնագրի և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (DCFTA) հետագա իրականացման գործընթացում։ Նոր օրակարգն ավելի հավակնոտ է և թույլ է տալիս Վրաստանին մինչև 2020 թվականը հնարավորինս մոտենալ Եվրամիության չափանիշներին և նորմերին։
2017 թվականի նոյեմբերի 24-ին քաղաք Բրյուսելում կայացել է «Արևելյան գործընկերության» հինգերորդ գագաթնաժողովը, որտեղ կողմերն ընդունել են համատեղ հռչակագիր։
2016 թվականի հուլիսի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտել Վրաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագիրը։
2015 թվականի մայիսի 21-22-ին քաղաք Ռիգայում կայացել է «Արևելյան գործընկերության» չորրորդ գագաթնաժողովը։ Գագաթնաժողովում ընդունվել է համատեղ հռչակագիր։
2015 թվականի մայիսի 21-22-ին Վրաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսության շրջանակներում Թբիլիսիում կայացել է Վրաստան-Եվրամիություն Ասոցացման հանձնաժողովի առաջին նիստը։
2015 թվականի նոյեմբերի 16-ին քաղաք Բրյուսելում կայացել է Վրաստան-Եվրամիություն ասոցացման խորհրդի երկրորդ նիստը։
2015 թվականի դեկտեմբերի 18-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց չորրորդ՝ վերջնական զեկույցը Վրաստանի կողմից վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (VLAP) իրականացման վերաբերյալ։ Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը կատարել է վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի երկրորդ փուլի չորս բլոկներով սահմանված բոլոր պահանջները և հաջողությամբ ավարտել վիզաների ազատականացման տեխնիկական գործընթացը։
2015 թվականի դեկտեմբերին ավարտվեց Եվրամիության անդամ պետությունների կողմից Վրաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի վավերացման գործընթացը։
2014 թվականի փետրվարի 20-ին պաշտոնապես բացվեցին Վրաստանի՝ Եվրոպական Էներգետիկ միությանն անդամակցելու շուրջ բանակցությունները։
2014 թվականի հունիսի 26-ին Վրաստանը և Եվրամիությունը մշակեցին Ասոցացման օրակարգը, որի նպատակն է նպաստել Ասոցացման համաձայնագրի արդյունավետ իրականացմանը և հանդիսանում է Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների առաջնահերթ խնդիրների եռամյա (2014-2016 թթ.) պլան:
2014 թվականի հունիսի 27-ին ստորագրվել է Վրաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագիրը, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին (DCFTA):
2014 թվականի սեպտեմբերի 9-ին քաղաք Բաքվում կայացել է «Արևելյան գործընկերության» չորրորդ ոչ պաշտոնական երկխոսության հանդիպումը, որը ներառում էր էներգետիկ հարցերի շուրջ ոլորտային երկխոսության հանդիպում։
2014 թվականի նոյեմբերի 17-ին քաղաք Բրյուսելում կայացել է Վրաստան-Եվրամիություն Ասոցացման խորհրդի առաջին նիստը։ Խորհրդի նիստում ընդունված որոշմամբ ուժի մեջ է մտել նոր ինստիտուցիոնալ շրջանակ՝ ասոցացման խորհուրդ, ասոցացման հանձնաժողովներ և ոլորտային ենթահանձնաժողովներ, որոնք նախատեսված են Վրաստան-Եվրամիությւոն Ասոցացման համաձայնագրով։
2014 թվականի մայիսի 21-ին քաղաք Բրյուսելում Եվրահանձնաժողովի կոլեգիայի և Վրաստանի կառավարության միջև տեղի է ունեցել հանդիպում Եվրամիության հետ քաղաքական երկխոսության խորացման առումով։
2013 թվականի փետրվարի 12-13-ին Թբիլիսիում տեղի ունեցավ «Արևելյան գործընկերության» երկրորդ ոչ պաշտոնական երկխոսության հանդիպումը, որն առաջին անգամ ներառում էր տրանսպորտի ոլորտում ոլորտային երկխոսության հանդիպում։ Նույն թվականի հունիսի 27-28-ին Թբիլիսիում տեղի ունեցավ «Արևելյան գործընկերության» առաջին նախարարական հանդիպումը մշակույթի ոլորտում, իսկ 2013 թվականի նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայացել է «Արևելյան գործընկերության» երրորդ գագաթնաժողովը, որի շրջանակներում նոյեմբերի 29-ին նախաստորագրվել է Վրաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագիրը՝ ներառելով Խորը և համապարփակ ազատ առևտրի բաղադրիչը։ «Վրաստանի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագիրը» հավակնոտ և նորարարական է, այսպես կոչված «նոր սերնդի» համաձայնագիր է այնքանով, որքանով, ի տարբերություն նախկինում ստորագրված համանման համաձայնագրերի, այն ներառում է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (Deep and Comprehensive Free Trade Area – DCFTA) բաղադրիչը և նախատեսում է Եվրամիության հետ մերձեցման կարևոր հատուկ մեխանիզմներ։ Վիլնյուսի գագաթնաժողովում ընդունվել է համատեղ հռչակագիր և ստորագրվել է «Եվրամիության հովանու ներքո ճգնաժամային կառավարման գործողություններին մասնակցելու շրջանակային համաձայնագիրը»։
2013 թվականի դեկտեմբերի 12-ին ստորագրվել է Վրաստանի և Եվրամիության միջև Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի արձանագրությունը Վրաստանի և Եվրամիության միջև շրջանակային համաձայնագրի մասին Եվրամիության ծրագրերում Վրաստանի մասնակցության հիմնական սկզբունքների վերաբերյալ։
2012 թվականի փետրվարի 28-ին պաշտոնապես բացվեցին Վրաստանի և Եվրամիության միջև «Ասոցացման համաձայնագրի» մաս կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (DCFTA) շուրջ բանակցությունները։
2011 թվականի մարտի 1-ին Վրաստանի և Եվրամիության միջև ուժի մեջ են մտել Վիզաների ազատականացման և Ռեադմիսիայի մասին համաձայնագրերն, իսկ Վրաստանի և Եվրամիության միջև առանց վիզայի ռեժիմի շուրջ երկխոսությունը բացվել է 2012 թվականի հունիսի 4-ին: 2013 թվականի փետրվարի 25-ին Վրաստանին պաշտոնապես փոխանցվեց վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագիրը։
2011 թվականի մայիսի 3-ին քաղաք Բրյուսելում տեղի է ունեցել արտակարգ նստաշրջան, որի ժամանակ պաշտոնապես ստեղծվել է «Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը»։ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը հանդիսանում է Արևելյան գործընկերության քաղաքականության խորհրդարանական հարթությունը, որի շրջանակներում Եվրամիության և Արևելյան Եվրոպայի գործընկերների միջև կանցկացվի բազմակողմ խորհրդարանական երկխոսություն ընդհանուր շահերի ոլորտներում, ինչպիսիք են՝ խաղաղությունը, կայունությունը, օրենսդրական ներդաշնակեցումը, առևտուրը, էներգետիկան, ժողովուրդների միջև շփումները և այլն։
2011 թվականի հուլիսի 14-ին ստորագրվել և 2012 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել Վրաստան-Եվրամիություն համաձայնագիրը Գյուղատնտեսական և այլ պարենային ապրանքների աշխարհագրական նշումների փոխադարձ պաշտպանության մասին։
2010 թվականի հունիսի 17-ին քաղաք Բրյուսելում ստորագրվել է «Վրաստանի և Եվրամիության միջև Վիզաների տրամադրման ընթացակարգերի պարզեցման մասին» համաձայնագիրը, իսկ 2010 թվականի նոյեմբերի 22-ին քաղաք Բրյուսելում ստորագրվել է «Եվրամիության և Վրաստանի միջև առանց թույլտվության ապրող անձանց հետընդունման մասին» համաձայնագիրը։ Երկու համաձայնագրերն էլ ուժի մեջ են մտել 2011 թվականի մարտի 1-ից։
2010 թվականի հուլիսի 15-ին Վրաստանի և Եվրամիության միջև սկսվեցին բանակցությունները «Ասոցացման համաձայնագրի» (AA) շուրջ, որը «Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի» (DCFTA) մաս է կազմում։
2010 թվականի դեկտեմբերի 2-ին քաղաք Բրյուսելում ստորագրվել է «Վրաստանի ու Եվրամիության և նրա անդամ երկրների միջև ընդհանուր ավիացիոն տարածության մասին» համաձայնագիրը։
2009 թվականից Վրաստանի և Եվրամիության միջև քաղաքական երկխոսության շրջանակներում ստեղծվել է համագործակցության նոր ձևաչափ՝ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ երկխոսությունը (HRD): Նշված ձևաչափի շրջանակներում հանդիպումներ անցկացվում են ամեն տարի։
2009 թվականին Վրաստանը միացել է «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությանը, որի հիմքը պաշտոնապես դրվել է 2009 թվականի մայիսի 7-ին Պրահայի գագաթնաժողովում։ Վրաստանն ակտիվորեն համագործակցում է նախաձեռնության հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերությունների ձևաչափով։ «Արևելյան գործընկերության» կարևոր բաղադրիչը Քաղաքացիական հասարակության ֆորումն է։
2009 թվականի նոյեմբերի 30-ին քաղաք Բրյուսելում ստորագրվել է «Գործընկերություն հանուն շարժունակության» համատեղ հռչակագիրը, իսկ այս նախաձեռնության շրջանակներում Վրաստանի և Եվրամիության համագործակցությունը պաշտոնապես մեկնարկել է 2010 թվականի փետրվարի 16-ին։
2008 թվականի հոկտեմբերի 22-ին քաղաք Բրյուսելում Եվրամիության և Համաշխարհային բանկի կազմակերպմամբ կայացել է Դոնորների համաժողով, որի ժամանակ Վրաստանին հատկացված օգնությունը 2008-2010 թվականների համար կազմել է 4․5 միլիարդ դոլար։
2004 թվականի փետրվարի 17-ին Վրաստանի կառավարությունում ստեղծվել է Եվրոպական և եվրատլանտյան կառույցներում ինտեգրման հարցերով պետնախարարի պաշտոնը։
2004 թվականի հունիսի 14-ին Եվրամիության խորհրդի որոշման հիման վրա Վրաստանը միացավ Եվրոպական հարևանության քաղաքականությանը, իսկ 2006 թվականի նոյեմբերի 14-ին ընդունվեց Վրաստան-Եվրամիություն Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագիրը։ Նշենք, որ ի պատասխան 2008 թվականի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմի, 2008 թվականի սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ Եվրոպական խորհրդի արտահերթ նիստ։ 2008 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ Եվրամիության խորհրդի որոշումով ստեղծվել է Եվրամիության դիտորդական առաքելությունը (EUMM), որը Վրաստան է գործուղվել 2008 թվականի հոկտեմբերի 1-ից։ 2008 թվականի սեպտեմբերի 25-ի Եվրամիության խորհրդի որոշմամբ ստեղծվել է Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի պաշտոնը, որը մինչև 2011 թվականը զբաղեցնում էր Պիեռ Մորելը։
2003 թվականի հուլիսի 7-ին Եվրամիության խորհրդի որոշմամբ նշանակվել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ (EU Special Representative for the South Caucasus)։ Այս պաշտոնը 2003-2006 թվականներին զբաղեցրել է Հեյկի Տալվիտեն, իսկ 2006 թվականից 2011 թվականը՝ Պիտեր Սեմնեբին: 2011 թվականի օգոստոսի 25-ին Եվրամիության խորհրդի որոշմամբ միավորվել են Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի պաշտոնները։ Այս պաշտոնում նշանակվել է Ֆիլիպ Լեֆորը, որի մանդատի ժամկետը լրացել է 2014 թվականի հունվարի 31-ին։ 2014 թվականի հուլիսի 8-ին տվյալ պաշտոնում նշանակվեց Հերբերտ Զալբերը, ում պարտականությունները ներառում էին մասնակցություն տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման խաղաղ բանակցություններին, ինչպես նաև աջակցություն տարածաշրջանային համագործակցությանը։ Ավելի կոնկրետ՝ հատուկ ներկայացուցիչը մասնակցում էր Ժնևի միջազգային բանակցություններին, որոնք սկսվել են 2008 թվականի Ռուսաստան-Վրաստան պատերազմից հետո։ 2017 թվականի նոյեմբերի 13-ին տվյալ պաշտոնը ստանձնեց Տոյվո Կլաարը, ով այս պաշտոնում կշարունակի այս գործունեությամբ աշխատել մինչև 2020 թվականի փետրվարի 29-ը։
1996 թվականի ապրիլի 22-ին Եվրամիության և Վրաստանի միջև Լյուքսեմբուրգում ստորագրվել է Գործընկերության և համագործակցության համաձայնագիր (PCA), որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 1999 թվականին՝ ստեղծելով Վրաստան-Եվրամիություն համագործակցության ինստիտուտներ, որոնց նպատակը PCA-ի իրականացման աջակցությունն է և երկկողմ հարաբերությունների ու քաղաքական երկխոսության խորացումը։ Այդ հաստատություններն են.
- Վրաստան-Եվրամիություն համագործակցության խորհուրդ,
- Վրաստան-Եվրամիություն համագործակցության հանձնաժողով,
- Վրաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողով,
- Վրաստան-Եվրամիություն համագործակցության ենթահանձնաժողովներ։
1995 թվականից ի վեր Վրաստանն օգտվում է Եվրամիության Առևտրային արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP, որը սկզբում նորացվել է 2005 թվականին, իսկ ավելի ուշ՝ 2014 թվականին (GSP+), և որը տարածվել է նաև Վրաստանի վրա։
1992 Խորհրդային Միության փլուզումից և անկախության վերականգնումից հետո Վրաստանի և Եվրամիության միջև համագործակցությունը սկսվեց 1992 թվականին, և այսօր Վրաստանը Եվրամիության ասոցացված անդամ է:
Եվրամիության նախագծեր
Ստեղծագործական Եվրոպա (Creative Europe)
Ծրագիր մշակույթի և արվեստի ոլորտի ներկայացուցիչների համար