Եվրամիության/Շենգենյան գոտում առանց վիզայի ճանապարհորդության ուղեցույց
2017 թվականի մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները կենսաչափական անձնագրերով կարող են առանց վիզայի մեկնել ԵՄ/Շենգենյան անդամ երկրներ։ Առանց վիզայի ճանապարհորդությունը հնարավոր է Շենգենյան գոտու տարածքում, որն ընդգրկում է Եվրամիության 22 անդամ և 4 ոչ անդամ, ինչպես նաև Շենգենյան գոտու 4 թեկնածու երկիր։
2017 թվականի մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները, ովքեր ունեն կենսաչափական անձնագիր, կարող են առանց վիզայի մեկնել Եվրամիության/Շենգենյան գոտու անդամ երկրներ։
Առանց վիզայի ճանապարհորդությունը հնարավոր է Շենգենյան գոտու տարածքում, որը ներառում է Եվրամիության 22 անդամ երկիր, Եվրամիության 4 ոչ անդամ երկիր։ Առանց վիզայի կարելի է ճամփորդել նաև Շենգենյան գոտու 4 թեկնածու երկրներ։
Եվրամիության անդամ Շենգենյան գոտու երկրներ՝ Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Դանիա, Իսպանիա, Էստոնիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդերլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Հունաստան, Ֆրանսիա, Սլովենիա, Սլովակիա, Հունգարիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Չեխիա։
Շենգենյան գոտու անդամ չհանդիսացող երկրներ՝ Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա և Շվեյցարիա։
Եվրամիության անդամ Շենգենի թեկնածու երկրներ՝ Բուլղարիա, Կիպրոս, Ռումինիա, Խորվաթիա։
Բացառություն է կազմում Եվրամիության անդամ Իռլանդիան՝ այս երկրի վիզա ստանալու համար Վրաստանի քաղաքացիները պետք է դիմեն համապատասխան հյուպատոսական ծառայություն։
ԱՌԱՆՑ ՎԻԶԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ․
- Եվրամիության հետ առանց վիզայի կարգի պայմաններում Վրաստանի քաղաքացիները միայն կարճաժամկետ այցով կարող են մեկնել Եվրամիության/Շենգենի անդամ երկրներ:
- Առանց վիզայի կարգը չի վերաբերում երկարաժամկետ այցերին, օրինակ, բարձրագույն կրթություն ստանալու կամ աշխատելու նպատակով:
- Կարճաժամկետ այցը նշանակում է 90 օր` ցանկացած 180 օրվա ընթացքում: 180 օրից թույլատրված 90 օրը կարող է օգտագործվել միանգամից կամ օրերի վերաբաշխմամբ։
- 90 օրվա ընթացքում հնարավոր է բազմիցս մուտք գործել Եվրամիության/ Շենգենի անդամ երկրի տարածք, բայց դուք պետք է համոզվեք, որ ձեր այցի տևողությունը ընդհանուրը չի գերազանցում 90 օրը վերջին 180 օրվա ընթացքում:
ԱՌԱՆՑ ՎԻԶԱՅԻ ԵԼՔԻ ԵՎ ՄՈՒՏՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 90 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱՅՑԻ ՆՊԱՏԱԿԸ ԿԱՐՈՂ Է ՏԱՐԲԵՐ ԼԻՆԵԼ՝
- Զբոսաշրջական ուղևորություն.
- Ընտանիքի անդամներին / հարազատներին / մերձավորներին այցելություն.
- Գործարար հանդիպումների, բանակցությունների անցկացում.
- Մասնակցություն միջազգային սեմինարների, գիտաժողովների, սիմպոզիումների կամ ցուցահանդեսների.
- Մասնակցություն կարճաժամկետ աշխատաժողովների և թրեյնինգների, փոխանակման ուսումնական/ստաժավորման ծրագրերի.
- Մասնակցություն մշակութային, գիտական և մարզական միջոցառումների.
- Բժշկական ծառայություններից օգտվել` բուժման կարճաժամկետ կուրս/ վիրահատություն:
ԻՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՌԱՆՑ ՎԻԶԱՅԻ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
- Վերջին 10 տարիների ընթացքում տրված Վրաստանի քաղաքացու կենսաչափական անձնագիր, որը պետք է ունենա առնվազն 3 ամիս վավերականության ժամկետ` Եվրամիության/ Շենգենի երկրի տարածքից դուրս գալու պլանավորված օրվա դրությամբ:
ԻՆՉ Է ՁԵԶԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ/ ՇԵՆԳԵՆԻ ԱՆԴԱՄ ԵՐԿՐԻ ՏԱՐԱԾՔ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԻՍ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ.
- Եվրամիության/ Շենգենի անդամ երկրի տարածք մուտք գործելիս` սահմանային ծառայության ներկայացուցչի պահանջի հիման վրա պարտավոր եք հիմնավորել ճամփորդության կոնկրետ նպատակը (օր.` գործնական այց, զբոսաշրջական ճամփորդություն, հարազատների կամ մերձավորների այցելություն, մինչև 90 օր տևողությամբ ուսումնական դասընթաց):
ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՀԵՏԵՎՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ.
- Վերադարձի տոմս, հյուրանոցի գործող ամրագրում կամ Եվրամիության/ Շենգենի գոտում օրինականորեն ապրող հյուրընկալողի հասցեն, ճանապարհորդական ապահովագրություն, ճանապարհորդության ֆինանսական ապահովման ապացույց (օրինակ՝ կանխիկ դրամ կամ վավեր բանկային էլեկտրոնային քարտ, բացի հյուրանոցային ծախսից, ֆինանսական ապահովման համար պահանջվող գումար):
2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել օրենսդրական փոփոխություն, համաձայն որի Շենգենյան կանոնակարգով նախատեսված փաստաթղթերը լրացուցիչ կստուգվեն նաև Վրաստանի սահմանային անցակետում։
Վրաստանի քաղաքացուն կարող են մերժել հատել Վրաստանի սահմանը, եթե նրան արգելված է Եվրամիության/Շենգենյան գոտու որևէ երկիր մուտք գործել կամ չի կարողանա ներկայացնել օրենքով նախատեսված փաստաթղթերը։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք․https://www.geoconsul.gov.ge/ka/schengen
ՆԿԱՏԻ՛ ՈՒՆԵՑԵՔ
- Մինչև Եվրամիության/Շենգենի անդամ երկրներում լինելու 90-օրյա (180 օրվա ընթացքում) ժամկետը լրանալը Վրաստանի քաղաքացին պետք է լքի Շենգենյան տարածքը: Այս երկրներում 90 օր անընդմեջ լինելու դեպքում, նորից հնարավոր կլինի մեկնել` Շենգենի գոտուց դուրս գալուց 90 օր անցնելուց հետո:
- Առանց վիզայի ելքն ու մուտքը չի նշանակում Եվրամիության/Շենգենի անդամ երկրներում աշխատելու/երկարաժամկետ կրթության իրավունք:
- Վրաստանի քաղաքացուն կմերժվի Եվրամիության/Շենգենի անդամ երկիր մուտք գործելը, եթե.
– Չի կարողանում հաստատել ուղևորության նպատակը կամ ֆինանսական ապահովությունը:
– Վտանգում է Եվրամիության/ Շենգենի որևէ անդամ երկրի հասարակական կարգը և առողջությունը կամ ներքին անվտանգությունը:
– Ունի դատվածություն Եվրամիության/Շենգենի անդամ ցանկացած երկրում այնպիսի քրեական հանցագործության համար, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 1 տարուց ավել ժամկետով:
– Կան հանցավոր գործունեության մեջ նրա մասնակցության կամ այդպիսի մտադրության մասին անհերքելի ապացույցներ:
– Արգելվում է մուտք գործել Եվրամիության/Շենգենյան տարածք, կամ կա նրան վտարելու որոշում:
- Վրաստանի քաղաքացիները պարտավոր են պահպանել հյուրընկալող երկիր մուտք գործելու և այնտեղ լինելու կանոնները, ինչպես նաև այդ երկրում գործող այլ օրենսդրություն։
- 90-օրյա ժամկետը գերազանցելու դեպքում Եվրամիության/Շենգենյան գոտում գտնվելը կհամարվի անօրինական: Նման անձը կարտաքսվի երկրից և նրան կարգելվի մուտք գործել Եվրամիության/Շենգենի անդամ երկրի տարածք մինչև 5 տարի ժամկետով: Ինչպես նաև, հնարավոր է սահմանվի մինչև 3000 եվրո տուգանք:
- Թույլատրված լինելու ժամանակահատվածում այլ իրավախախտում թույլ տալու դեպքում, Վրաստանի քաղաքացին պատասխանատվության կենթարկվի ընդունող երկրի օրենսդրությամբ, որից հետո նրան կվտարեն երկրից և նրան կարգելվի մուտք գործել Եվրամիության/Շենգենի անդամ երկրի տարածք մինչև 5 տարի ժամկետով:
- Առանց աշխատանքի թույլտվության Եվրամիության/Շենգենի անդամ երկրներում աշխատելը համարվում է անօրինական, ինչը կարող է հանգեցնել վտարման և երկիր մուտքի արգելքի: