Եվրոպական կանաչ համաձայնագիր

Աշխարհի այսօրվա էկոլոգիական իրավիճակը և կլիմայի փոփոխությունը լուրջ վտանգ են ներկայացնում ամբողջ մոլորակի համար։ Այս մարտահրավերին դիմակայելու համար Եվրամիությունը որոշել է մշակել ռազմավարություն, որը կօգնի Եվրամիությանը դառնալ ժամանակակից, ռեսուրսների արդյունավետ կիրառման վրա հիմնված և մրցունակ տնտեսություն, որտեղ.
- Մինչև 2050 թվականը ջերմոցային գազերի արտանետումներ այլևս չեն լինի։
- Տնտեսական աճն այլևս կախված չի լինի ռեսուրսների օգտագործումից։
- Ոչ մի մարդ և ոչ մի տեղ Կանաչ համաձայնագրից դուրս չի մնա։
Ավելի կոնկրետ՝ Եվրոպական կանաչ գործարքը Եվրամիության տնտեսությունն ավելի կայուն դարձնելու ծրագիր է։ Դա կարելի է անել՝ կլիմայական և բնապահպանական մարտահրավերները հնարավորությունների վերածելով և այս անցումը կատարելով՝ հիմնված արդարության և ներառականության սկզբունքների վրա:
Մինչև 2050 թվականը կլիմայի նկատմամբ չեզոք դառնալու Եվրամիության կարող է իրականացվել համապատասխան գործողությունների միջոցով, որոնք կներգրավեն տնտեսության բոլոր ոլորտները.
- Ներդրումներ էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներում
- Արդյունաբերության աջակցություն նորարարությունը խրախուսելու համար
- Մասնավոր և հասարակական տրանսպորտի ավելի մաքուր, էժան և առողջ ձևերի ներդրում
- Շենքերի ավելի էներգաարդյունավետության ապահովում
- Համաշխարհային բնապահպանական չափորոշիչների բարելավման նպատակով միջազգային գործընկերների հետ աշխատանք
Եվրամիությունը ֆինանսական և տեխնիկական աջակցություն կտրամադրի նրանց, ում համար ամենադժվարն է լինելու կանաչ տնտեսությանն անցնելու գործընթացը, և կօգնի 2021-2027 թվականներին համապատասխան տարածաշրջանների համար մոբիլիզացնել առնվազն 100 միլիարդ եվրո։