Եվրոպական խաղաղապահ նախաձեռնություն

Նոր ֆինանսական գործիք, որի նպատակն է Եվրամիության անվտանգության և պաշտպանունակության ավելացումը՝ նպաստելով խաղաղության պահպանմանն ամբողջ աշխարհում։

Եվրամիության անդամ երկրները 2021-2027 թվականների համար հատկացրել են 5 միլիարդ եվրո։

Եվրոպական խաղաղապահ նախաձեռնության շրջանակներում կֆինանսավորվեն ռազմական և պաշտպանությանն առնչվող արտաքին գործողությունները։ Տվյալ նախաձեռնությամբ Եվրամիությանը հնարավորություն կտրվի օգնել գործընկեր երկրներին ռազմական և խաղաղապահ առաքելություններում։

Եվրոպական խաղաղապահ նախաձեռնությունը նպատ ունի կանխել հակամարտությունը, պահպանել խաղաղությունը և ամրապնդի միջազգային անվտանգությունն ու կայունությունը,

ինչպես նաև, հզորացնել գործընկեր երկրներին, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունները՝ նմանատիպ գործողություններին աջակցելու համար:

Եվրոպական խաղաղապահ նախաձեռնությունը կգործի ընդունող երկրներում առաքելությունների միջոցով և օգնություն կտրամադրի հետևյալ ուղղություններով.

  • Ռազմական և պաշտպանական տեխնիկա
  • Ենթակառուցվածք
  • Տեխնիկական աջակցություն

Լրացուցիչ տեղեկությունների համար