Եվրոպայի «Թվային կողմնացույց»՝ ավելի հզոր Եվրոպա 2030 թվականի համար

Մինչև 2030 թվականը Եվրոպայի թվային վերափոխումը հաջողությամբ իրականացնելու համար Եվրահանձնաժողովը ներկայացրել է տեսլական և նպատակներ՝ «Թվային կողմնացույց» նախաձեռնության ձևաչափով։ «Թվային կողմնացույցի» շրջանակներում իրականացվող քաղաքականությունն ուղղված է բնակչության հզորացմանը, կայուն և նույնիսկ ավելի հաջող թվային ապագայի ապահովմանը, այս առումով աշխարհում տարբեր կարևոր նախագծերի իրականացմանը, առկա բացերի վերացմանը և թվային ուղղությամբ Եվրամիության նորմերին և չափորոշիչներին համապատասխանելուն ու մոտենալուն։

Եվրոպայի «Թվային կողմնացույցը» հիմնված է չորս հիմնական սկզբունքների վրա.

1) Թվային հմտություններ և բարձր որակավորում ունեցող քաղաքացիներ և մասնագետներ. մինչև 2030 թվականը երիտասարդների առնվազն 80%-ը պետք է ունենա հիմնական թվային հմտություններ, Եվրամիությունում պետք է աշխատեն 20 միլիոն տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, բացի այդ, նմանատիպ աշխատատեղերում պետք է աշխատեն ավելի շատ կանայք։

2) Հուսալի և կայուն թվային ենթակառուցվածք. մինչև 2030 թվականը Եվրամիության ամեն ընտանիք պետք է ունենա գիգաբիթ կապ, իսկ բոլոր բնակեցված տարածքները պետք է ունենան 5G ծածկույթ։ Եվրոպայում ժամանակակից և կայուն կիսահաղորդիչների արտադրությունը պետք է կազմի համաշխարհային արտադրության 20%-ը, Եվրամիությունում պետք է տեղակայվեն 10,000 կլիմայական-չեզոք խիստ պաշտպանված սահմանային հանգույցներ, և Եվրոպան պետք է ունենա իր առաջին քվանտային համակարգիչը:

3) Բիզնեսի թվային փոխակերպում. մինչև 2030 թվականը չորս ընկերություններից երեքը պետք է օգտագործի «քլաուդ» հաշվողական ծառայություններ, մեծ տվյալներ և արհեստական բանականություն։ Փոքր և միջին ձեռնարկությունների ավելի քան 90%-ը պետք է հասնի թվային ինտենսիվության առնվազն բազիսային մակարդակի։ Իսկ այն ստարտափների թիվը, որոնց շուկայական արժեքը գերազանցում է 1 մլրդ ԱՄՆ դոլարը, Եվրամիությունում պետք է կրկնապատկվի։

4) Պետական ծառայությունների թվային վերափոխում. մինչև 2030 թվականը բոլոր պետական ծառայությունները պետք է հասանելի լինեն առցանց. Յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է հասանելի լինի իր էլեկտրոնային բժշկական քարտը, իսկ քաղաքացիների 80%-ը պետք է օգտվի նույնականացման էլեկտրոնային քարտից։

Աջակցությունը կենսունակ թվային փոխակերպմանը տրամադրվում է EU4Digital նախաձեռնության միջոցով:

Լրացուցիչ տեղեկությունների համար․

Թվային տասնամյակ Եվրոպայի համար. Եվրոպական հանձնաժողովի ուղին դեպի ավելի ուժեղ թվային Եվրոպա մինչև 2030 թվականը

Եվրոպական թվային տասնամյակ – Հարց ու պատասխան