Եվրոպական կենտրոնական բանկ

Եվրոպական կենտրոնական բանկը Եվրամիության կարևոր ինստիտուտներից մեկն է, որը գտնվում է Ֆրանկֆուրտում (Գերմանիա): Կենտրոնական բանկը պատասխանատու է Եվրամիության տնտեսական և դրամավարկային քաղաքականության մշակման և իրականացման համար: Դրա գլխավոր նպատակն է.  1. գների կայունությունը և 2. ֆինանսական շուկաների և հաստատությունների վերահսկման միջոցով կայուն ֆինանսական համակարգի ապահովումը:

Եվրոպական կենտրոնական բանկը համագործակցում է Եվրամիության  27  անդամ երկրների Կենտրոնական բանկերի հետ: Դրանք միասին ձևավորում են Կենտրոնական բանկերի եվրոպական համակարգը: Հատկապես սերտ է բանկերի միջև համագործակցությունը այսպես կոչված Եվրոգոտում, նկատի ունեն այն 19 երկրները, որտեղ եվրոն հայտարարված է պաշտոնական արժույթ: Այս բանկերի միությունը կոչվում է «Եվրոհամակարգ»:

Եվրոպական կենտրոնական բանկի լիազորությունը սահմանվում է հետևյալ գործառույթներով.

  1. Եվրոգոտու հիմնական տոկոսադրույքների սահմանում և փողի առաջարկի վերահսկում:
  2. Եվրոգոտու արտարժութային պահուստների կառավարում և փոխարժեքի հաշվեկիռը պահպանելու համար արժույթի առք ու վաճառք:
  3. Հարկային համակարգերի անխափան գործելու նպատակով ՝ ֆինանսական շուկաների և հաստատությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացմանը նպաստում:
  4. Եվրոգոտու մնացած Կենտրոնական բանկերին եվրոյի թողարկման իրավունքի շնորհում:
  5. Գնային միտումների մշտադիտարկում և ռիսկերի գնահատում:

Եվրոպական Կենտրոնական բանկը բաղկացած է Եվրոպական Կենտրոնական բանկի նախագահից, փոխնախագահից և անդամ պետությունների Ազգային Կենտրոնական բանկերի կառավարիչներից: Կենտրոնական բանկը լիովին անկախ է, և ո՛չ նա, ո՛չ Ազգային կենտրոնական բանկերը, ո՛չ նրանց ղեկավար մարմինները իրավունք չունեն պահանջել կամ հանձնարարականներ ստանալ Եվրամիության որևէ այլ մարմնից: Եվրամիության հաստատությունները և կառավարությունները պարտավոր են հարգել այդ սկզբունքը: