Եվրամիությունը Վրաստանի համար
Եվրամիությունը Վրաստանի ամենախոշոր դոնորն է, որը տարեկան տրամադրում է 120 միլիոն եվրո դրամաշնորհ՝ Վրաստանի հավակնոտ բարեփոխումներին աջակցելու նպատակով: Այս օգնությունը հիմնականում ուղղված է տնտեսական զարգացմանը և կրթությանը, լավ կառավարմանը, մարդու իրավունքներին և շրջակա միջավայրի պաշտպանությանը, ինչպես նաև մարդկանց միջև կապի ամրապնդմանը: Աջակցությունը տրամադրվում է կառավարությանն ուղղակի ֆինանսական աջակցության, ինչպես նաև տեխնիկական աջակցության նախագծերի և քաղաքացիական հասարակության համար տրամադրված դրամաշնորհների տեսքով: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք «Եվրամիությունը Վրաստանի համար» կայք: