Հորիզոն 2020 (Horizon 2020)

Հորիզոն Եվրոպան հետազոտության և նորարարության բնագավառում Եվրամիության հիմնական ֆինանսավորման ծրագիրն է, որի բյուջեն կազմում է 95,5 միլիարդ եվրո: Նշված գումարը տրվելու է դրամաշնորհների տեսքով յոթ տարվա ընթացքում (2021-2027 թթ.)։

Ծրագիրն աջակցում է հետազոտության և նորարարության ոլորտում Եվրամիության քաղաքականության ստեղծմանը և իրականացմանը՝ ի պատասխան գլոբալ մարտահրավերների՝ երկրների միջև համագործակցության ընդլայնման, նոր գիտելիքների և տեխնոլոգիաների ստեղծման և տարածման միջոցով:

Ծրագրին կարող են մասնակցել իրավաբանական անձինք Եվրոպական միությունից և ասոցացված երկրներից։

2021 թվականի դեկտեմբերի 7-ին Եվրահանձնակատար Մարիա Գաբրիելը և Վրաստանի գիտության և կրթության նախարար Միխեիլ Չխենկելին ստորագրեցին համաձայնագիր, որով Վրաստանին Եվրամիության հետազոտական և նորարարական ծրագրի՝ «Հորիզոն Եվրոպա»-ի (2021-2027 թթ.) ասոցացման կարգավիճակ է շնորհվում։

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2021 թվականի հունվարի 1-ից և ուժի մեջ է մնում մինչև «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող բոլոր նախագծերի, գործողությունների, ակտիվությունների և դրանց բաղադրիչների ավարտը։ Կարևոր է, որ համաձայնագրի ստորագրմամբ Վրաստանը պարտավորվում է իրականացնել և պաշտպանել Եվրոպական հետազոտական տարածքի սկզբունքները։ Նաև ֆինանսական պարտավորություն ունի մասնակցելու ծրագրին։ Ասոցացման արդյունքում վրացի հետազոտողները, նորարարները և հետազոտական կազմակերպությունները կարող են Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչների հետ հավասար հիմունքներով մասնակցել 95․5 միլիարդ եվրո արժողությամբ Եվրամիության ծրագրին։
Լրացուցիչ տեղեկությունների համար անցե՛ք նշված հղումով։