EtwinningPlus
Ուսուցիչների բարեկամության «eTwinningPlus» ծրագիրը առցանց հարթակ է, որը ստեղծվել է Եվրոպայի և նրա հարևան երկրների դպրոցների համագործակցությունը խթանելու համար, որտեղ ուսուցիչները, դպրոցի ղեկավարությունը և դպրոցում աշխատող այլ աշխատակիցներ կարող են կապվել միմյանց հետ, համագործակցել, կիսվել գաղափարներով և համատեղ իրականացնել կրթական նախագծեր։ Ծրագիրը հնարավորություն է տալիս, որ ուսուցիչները ներգրավվեն Եվրոպայի մասշտաբով ամենաաշխույժ և հետաքրքիր կրթական ցանցի գործունեությանը։ Ծրագրի նպատակն է վրացի և եվրոպացի ուսուցիչների բարեկամացումը, շփումը և փորձի փոխանակումը:
„eTwinningPlus“ հարթակը հիմնական աշխատանքային տարածք է, որը գրանցված ուսուցիչներին առաջարկում է տարբեր գործիքներ և ծառայություններ՝ գործընկերներ գտնելու, ցանկալի նախագծեր ընտրելու և մասնակցելու համար: «eTwinning Plus» հարթակը թույլ է տալիս ուսուցիչներին մասնակցել նաև առցանց սեմինարների:
Ծրագիրը Վրաստանում մեկնարկել է 2013 թվականին և ընդհանուր առմամբ նախագծում ներգրավված է շուրջ 800 ուսուցիչ և շուրջ 220 դպրոց։ Այս փուլում ծրագրում ներգրավված է 349 ուսուցիչ, 127 դպրոց, ակտիվ է շուրջ 120 նախագիծ, որոնք համատեղ իրականացվում են վրացի և եվրոպացի ուսուցիչների կողմից։
Նախագծին մասնակցելու և գրանցվելու համար դիմեք Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոն, որը ծրագրի գործընկերն է Վրաստանում։
- «Ինթվինինգփլասի» պաշտոնական կայքը Վրաստանում
- «Ինթվինինգփլասի» պաշտոնական կայք