Եվրամիությունը քաղաքական և տնտեսական միություն է, որի նպատակն է ստեղծել արդար և անվտանգ միջավայր իր անդամ երկրների քաղաքացիների համար։

Ի՞նչ է Եվրամիությունը:

Խաղաղությունն ու անվտանգությունը, տնտեսական և սոցիալական բարգավաճումը, անդամ երկրների մշակութային ինքնության և արժեքների պաշտպանությունը, ինչպիսիք են բազմակարծությունը, հանդուրժողականությունը, արդարությունը և համերաշխությունը, այն գաղափարներն են, որոնք միավորում են Եվրամիության 27 անդամ պետություններին և նրա 446 մլն. քաղաքացիներին։

Եվրամիությունը եզակի միություն է, որը վերջին 70 տարիների ընթացքում շարունակաբար զարգանում է։ Եվրամիությունը ղեկավարվում է համաձայնագրերով, ենթաօրենսդրական ակտերով, Եվրոպական միության ինստիտուտների կողմից ընդունված դրույթներով, հրահանգներով և հանձնարարականներով, որոնք Եվրամիության ընդհանուր քաղաքականության հետ միասին հանդիսանում են Եվրոպական միության խորհրդի կողմից ընդունված որոշումների արդյունք (ներկայացնում է ազգային կառավարությունները), որոնք ընդունում են Եվրոպական խորհրդարանը (ներկայացնում է ժողովրդին), Եվրոպական հանձնաժողովը (Եվրամիության անդամ պետությունների կառավարություններից անկախ մարմին և պաշտպանում է ընդհանուր եվրոպական շահերը) և Եվրամիության այլ ինստիտուտներ և մարմիններ:

Եվրամիության պատմությունը

Դարեր շարունակ եվրոպական մայրցամաքում բազմաթիվ պատերազմներն ու հակամարտությունները, և վերջապես XX դարում տեղի ունեցած երկու կործանարար համաշխարհային պատերազմները ծնեցին միասնական Եվրոպայի գաղափարը, որը եվրոպացի առաջնորդների կարծիքով հնարավոր կլինի քաղաքական և տնտեսական ինտեգրման միջոցով:

Ոգեշնչված Ժան Մոնեի գաղափարից՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանը 1950 թվականի մայիսի 9-ին բարձրաձայնեց ածուխ արդյունահանող և պողպատ արտադրող եվրոպական երկրների միություն ստեղծելու նախաձեռնությունը։ Ծրագրի համաձայն, Միության երբեմնի պատերազմող պետություններում ածխի արդյունահանումը և պողպատի արտադրությունը կմիավորվեն և կդրվեն ընդհանուր գերագույն իշխանության ներքո: «Ածխի և պողպատի եվրոպական համայնքը» ստեղծվել է 1951 թվականին, որը միավորել է վեց պետություններ՝ Բելգիա, Արևմտյան Գերմանիա, Լյուքսեմբուրգ, Ֆրանսիա, Իտալիա և Նիդերլանդներ։ Արդյունքում պատերազմի համար անհրաժեշտ հումքը (պողպատ և ածուխ) դարձավ հաշտեցման և խաղաղության գործիքներ։ Հաջողված համագործակցությունը հստակ ցույց տվեց, որ ինտեգրացիոն գործընթացն անշրջելի էր և պետք է էլ ավելի խորանա։

Եվրոպական միության զարգացման փուլերը՝ հիմնական պայմանագրեր

Ավելի կայուն և անվտանգ միջավայր ստեղծելու, անդամ երկրների միջև քաղաքական և տնտեսական համագործակցությունը խորացնելու նպատակով Եվրամիությունը մշտապես զարգացրել է իր բազմաճյուղ կառուցվածքը, որն ի վերջո ձևավորել է աշխարհում նմանը չունեցող միություն։

Եվրամիությունը մշտապես զարգացրել և զարգացնում է մի կառույց, որն աշխարհում նմանը չունի։ Եվրամիության հիմնադիր օրենսդրությունը անդամ երկրների կողմից ստորագրված տարբեր պայմանագրերն են, որոնք հիմք են դնում Եվրամիության քաղաքականությանը և սահմանում են նրա ինստիտուցիոնալ կառուցվածքը, օրենսդրական ընթացակարգերը և հիմնական լիազորությունները:

ევროკავშირის ფოკუსში

Եվրամիության ընդլայնումը

Եվրոպայում հավասարության, տնտեսական ամրապնդման և փխրուն անվտանգության ամրապնդման նպատակով հիմնադրված կազմակերպության մեջ սկզբում միավորվեց եվրոպական վեց պետություն։ Նրանց համագործակցության և ինտեգրման դրական արդյունքները ժամանակի ընթացքում եվրոպական մյուս երկրների մոտ ցանկություն առաջացրին իրենք ևս միանային Համագործակցությանը։ Եվրամիության մեջ իր ողջ պատմության ընթացքում ընդլայնման յոթ ալիքների արդյունքում, այսօր 27 եվրոպական պետություններ են միավորված ։

27 երկիր

  •  Ավստրիա (1995)
  • Բելգիա (1958)
  •  Բուլղարիա (2007)
  •  Գերմանիա (1958)
  •  Դանիա (1973)
  •  Էստոնիա (2004)
  •  Իռլանդիա (1973)

  •  Իսպանիա (1986)
  •  Իտալիա (1958)
  •  Լատվիա (2004)
  • Լեհաստան (2004)
  •  Լիտվա (2004)
  • Լյուքսեմբուրգ (1958)
  •  Խորվաթիա (2013)

  • Կիպրոս (2004)

  • Հունաստան (1981)

  •  Հունգարիա (2004)
  •  Մալթա (2004)
  •  Միացյալ Թագավորություն (1973) (ԵՄ-ից դուրս եկավ 2020 թվականի հունվարի 31-ին)

  •  Նիդերլանդներ (1958)
  • Շվեդիա (1995)
  •  Չեխիայի Հանրապետություն (2004)
  •  Պորտուգալիա (1986)
  •  Ռումինիա (2007)
  •  Սլովակիա (2004)
  •  Սլովենիա (2004)
  •  Ֆինլանդիա (1995)
  •  Ֆրանսիա (1958)
  • Բելգիա (1958)
  • Ֆրանսիա (1958)
  • Գերմանիա (1958)
  • Իտալիա (1958)
  • Լյուքսեմբուրգ (1958)
  • Նիդերլանդներ (1958)
  •  Դանիա (1973)
  •  Իռլանդիա (1973)
  •  Միացյալ Թագավորություն (1973) (ԵՄ-ից դուրս եկավ 2020 թվականի հունվարի 31-ին)
  •  Հունաստան (1981)
  •  Իսպանիա (1986)
  •  Պորտուգալիա (1986)
  •  Ավստրիա (1995)
  •  Ֆինլանդիա (1995)
  •  Շվեդիա (1995)
  •  Չեխիայի Հանրապետություն (2004)
  •  Էստոնիա (2004)
  •  Կիպրոս (2004)
  •  Լատվիա (2004)
  •  Լիտվա (2004)
  •  Հունգարիա (2004)
  •  Մալթա (2004)
  •  Լեհաստան (2004)
  •  Սլովակիա (2004)
  •  Սլովենիա (2004)
  •  Բուլղարիա (2007)
  •  Ռումինիա (2007)
  •  Խորվաթիա (2013)

Եվրամիության ինստիտուտները

Եվրամիությունը բաղկացած է անկախ ինստիտուտներից, որոնք կազմում են միասնական գործուն համակարգ, միևնույն ժամանակ անկախ մարմիններ են, որոնք գործում են Եվրամիության համաձայնագրերի և ենթաօրենսդրական ակտերի հիման վրա, գործում են իրենց կողմից ընդունված դրույթներին, հրահանգներին և առաջարկություններին համապատասխան։

Հիմնական հաստատությունների շենքերի լուսանկարները.

Եվրամիության հարևանության քաղաքականությունը

Եվրամիության համար կարևոր է իր հարևանության կայունության և անվտանգության հարցը։ Հենց այդ նպատակով Եվրամիությունը ձևավորել է «Եվրոպական հարևանության քաղաքականությունը», որի շրջանակներում ենթադրվում է համագործակցություն արևելքում և հարավում գտնվող իր հարևանների հետ։

Եվրամիությունը համագործակցում է իր հարևանների հետ երկկողմ գործընկերության ձևաչափով` պաշտպանելու ընդհանուր արժեքները (ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և օրենքի գերակայություն), միաժամանակ աշխատելով միասին զարգացնել շուկայական տնտեսությունը և կայուն զարգացումը: Դրա համար Եվրամիությունը ֆինանսական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում իր հարևաններին։

Լուսանկարներ Եվրամիության պատմությունից

Լրացուցիչ նյութ