Եվրամիության ընդլայնումը
Եվրոպայում հավասարության, տնտեսական ամրապնդման և փխրուն անվտանգության ամրապնդման նպատակով հիմնադրված կազմակերպության մեջ սկզբում միավորվեց եվրոպական վեց պետություն։ Նրանց համագործակցության և ինտեգրման դրական արդյունքները ժամանակի ընթացքում եվրոպական մյուս երկրների մոտ ցանկություն առաջացրին իրենք ևս միանային Համագործակցությանը։ Եվրամիության մեջ իր ողջ պատմության ընթացքում ընդլայնման յոթ ալիքների արդյունքում, այսօր 27 եվրոպական պետություններ են միավորված ։
Առաջին ընդլայնում – Մեծ Բրիտանիա, Դանիա, Իռլանդիա
1960-74 թվականներին Արևմտյան Եվրոպայում տնտեսական վերելքի շրջան էր։ Սպառողի գնողունակությունը գրեթե կրկնապատկվել է։ Այս հաջողությունն իր հերթին հետաքրքրեց նաև Մեծ Բրիտանիային, որը ցանկանում էր անդամակցել տնտեսական միություններին։ Միությանը միանալու առաջին դիմումը ներկայացրել է վարչապետ Մակմիլանը 1961 թվականին, սակայն Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը վետո է դրել Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիություն մտնելու հարցին։ Մեծ Բրիտանիայի երկրորդ փորձից հետո նրան միացան Իռլանդիան և Դանիան, և արդեն 1973 թվականին այս երեք երկրները դարձան Եվրամիավորման անդամ։ Նույն թվականին Եվրամիավորմանը պետք է միանար Նորվեգիան, սակայն, նշված հարցի շուրջ անցկացված հանրաքվեի արդյունքներով, նա հրաժարվեց Միավորման անդամությունից։ Նշենք, որ Նորվեգիան այսօր էլ Եվրամիության անդամ չէ, թեև Շենգենյան գոտու անդամ է։
Երկրորդ և երրորդ ընդլայնումները՝ Հունաստան, Իսպանիա և Պորտուգալիա
1980-ականների սկզբին սկսվեց Եվրոպական տնտեսական միության հերթական ընդլայնումը։ Հունաստանը, որի հետ հարաբերությունները սառեցվել էին 1969-1974 թվականներին, կարողացավ երկրում վերականգնել ժողովրդավարությունը և ներկայացրեց Եվրամիությանն անդամակցելու առաջին պաշտոնական հայտը։ Եվրահանձնաժողովը սկզբում հրաժարվեց ընդունել Հունաստանին, քանի որ երկիրը չէր կարող բավարարել տնտեսական զարգացման չափանիշները։ Չնայած դրան՝ Նախարարների խորհուրդը և Եվրոպական խորհուրդը կողմ էին, որ Հունաստանը ընդունվի Եվրամիություն՝ իր քաղաքական բարձր կարևորության պատճառով, որպեսզի չկորցնեին այնտեղ վերածնված ժողովրդավարությունը և այնտեղ կոմունիզմ տարածվեր (որի իրական վտանգ գոյություն ուներ)։ Բացի այդ, Հունաստանի մուտքը Միավորում համընկավ նաև Իսպանիայի և Պորտուգալիայի՝ Եվրամիության հետ ավելի սերտ ինտեգրվելու ձգտումների հետ։ Հունաստանի նման, Իսպանիան և Պորտուգալիան ռազմական բռնապետությունից նոր ազատված երկրներ էին: Հունաստանը միացել է Եվրամիությանը 1981 թվականին, իսկ Պորտուգալիան և Իսպանիան՝ 1986 թվականին։
Չորրորդ ընդլայնում – Շվեդիա, Ավստրիա, Ֆինլանդիա
1995 թվականին տեղի ունեցավ Եվրամիության հերթական ընդլայնումը։ Եվրոպական ազատ առևտրի գոտու երեք երկրներ՝ Շվեդիան, Ավստրիան և Ֆինլանդիան, դարձան Եվրամիության տասներեքերորդ, տասնչորսերորդ և տասնհինգերորդ անդամները։ Այս ընդլայնումն ամենաանցավն էր Եվրամիության համար, քանի որ նրա շարքերը համալրեցին այն բարձր զարգացած երկրները, որոնք հնարավորություն ունեին ընդհանուր եվրոպական բյուջեին ավելի շատ գումար տրամադրել, քան ստանալ։ Մյուս կողմից, Եվրամիության նոր անդամներն ամրապնդեցին անվտանգության երաշխիքները և ապահովեցին նաև տնտեսական զարգացման բարձր տեմպեր։ Ինչ վերաբերում է Նորվեգիային, որն ի սկզբանե համարվում էր անդամակցության թեկնածու, ապա նա երկրորդ անգամ հրաժարվեց Միությանն անդամակցելուց։ Այստեղ հարկ է նշել, որ Նորվեգիան, չնայած Միությանը միանալուց հրաժարվելուն, շարունակում է մնալ եվրոպական մայրցամաքի ամենազարգացած երկիրը։
Հինգերորդ ընդլայնում
Եվրամիության հինգերորդ ընդլայնման նպատակն էր զարգացնել խորհրդային իշխանությունից ազատված Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրները և Եվրամիությանն անդամակցելու միջոցով Արևմտյան Եվրոպայի երկրների կենսամակարդակը հասցնել Եվրամիության մակարդակին։ Այդ նպատակով 2004 թվականին Եվրամիությանն անդամակցեցին 10 երկրներ՝ Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Չեխիան, Սլովակիան, Սլովենիան, Հունգարիան, Լեհաստանը, Մալթան և Կիպրոսը։ Եվրամիության անդամների թիվը հասավ է 25-ի։
Վեցերորդ ընդլայնում
2008 թվականին Եվրամիություն են մտել ևս երկու սևծովյան երկրներ՝ Ռումինիան և Բուլղարիան, իսկ 2013 թվականին մինչ օրս վերջին ընդլայնման արդյունքում՝ Խորվաթիան։ Այս գործընթացների արդյունքում Եվրամիությունն այսօր բաղկացած է 27 ինքնիշխան, անկախ պետություններից, որոնց ընդհանուր նպատակը բարգավաճման և տնտեսական առաջընթացի ցանկությունն է, և այնտեղ ապրում է 508 միլիոն քաղաքացի։
Յոթերորդ ընդլայնում
2013 թվականին վերջին ընդլայնման արդյունքում Խորվաթիան դարձավ Եվրամիության անդամ։