Եվրամիության պատմությունը
Դարեր շարունակ եվրոպական մայրցամաքում բազմաթիվ պատերազմներն ու հակամարտությունները, և վերջապես XX դարում տեղի ունեցած երկու կործանարար համաշխարհային պատերազմները ծնեցին միասնական Եվրոպայի գաղափարը, որը եվրոպացի առաջնորդների կարծիքով հնարավոր կլինի քաղաքական և տնտեսական ինտեգրման միջոցով:
Ոգեշնչված Ժան Մոնեի գաղափարից՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանը 1950 թվականի մայիսի 9-ին բարձրաձայնեց ածուխ արդյունահանող և պողպատ արտադրող եվրոպական երկրների միություն ստեղծելու նախաձեռնությունը։ Ծրագրի համաձայն, Միության երբեմնի պատերազմող պետություններում ածխի արդյունահանումը և պողպատի արտադրությունը կմիավորվեն և կդրվեն ընդհանուր գերագույն իշխանության ներքո: «Ածխի և պողպատի եվրոպական համայնքը» ստեղծվել է 1951 թվականին, որը միավորել է վեց պետություններ՝ Բելգիա, Արևմտյան Գերմանիա, Լյուքսեմբուրգ, Ֆրանսիա, Իտալիա և Նիդերլանդներ։ Արդյունքում պատերազմի համար անհրաժեշտ հումքը (պողպատ և ածուխ) դարձավ հաշտեցման և խաղաղության գործիքներ։ Հաջողված համագործակցությունը հստակ ցույց տվեց, որ ինտեգրացիոն գործընթացն անշրջելի էր և պետք է էլ ավելի խորանա։
Դարերի ընթացքում եվրոպական մայրցամաքը տեսել է բազմաթիվ արյունալի պատերազմներ, և Երկրորդ համաշխարհային պատերազմը Եվրոպային բերեց ոչ միայն միլիոնավոր զոհված քաղաքացիներ, այլև ավերված տնտեսություն և փխրուն անվտանգություն: Հասկանալի էր, որ երկրների միջև խաղաղությունը հնարավոր է միայն տնտեսական և քաղաքական ինտեգրման միջոցով:
Միացյալ Եվրոպայի գաղափարն առաջին անգամ հնչեցրեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը 1946 թվականի սեպտեմբերի 19-ին Շվեյցարիայի Ցյուրիխի համալսարանում ելույթ ունենալիս, որտեղ նա հայտարարել է. «Մենք պետք է վերստեղծենք եվրոպական ընտանիք՝ տարածաշրջանային կառուցվածքով, որը կարելի է անվանել Եվրոպայի Միացյալ Նահանգներ», թեև Չերչիլի այս գաղափարին ոչ մի կոնկրետ գործողություններ չեն հետևել այն ժամանակ։ Ավելին, Չերչիլը չէր արտահայտում Բրիտանիայի պաշտոնական դիրքորոշումը Եվրամիավորման վերաբերյալ, քանի որ Միացյալ Թագավորությունն իրեն ընկալում էր որպես համաշխարհային տերություն, որի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը հարաբերություններն էին Ամերիկայի Միացյալ Նահանգների և իր համագործակցության հետ (նախկին և գոյություն ունեցող գաղութներ): Ելնելով նշվածից՝ Մեծ Բրիտանիան բացասաբար է վերաբերվել Եվրամիության գաղափարի նկատմամբ։
Եվրոպական ինտեգրման հաշվարկման կետ է համարվում 1950 թվականի մայիսի 9-ը, երբ ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Մոնեի նախաձեռնությունը հնչեցրեց նույն երկրի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանը, և նա հանդես եկավ Արևմտյան Եվրոպայի Քարածխի և պողպատի ինդուստրիաների միավորման առաջարկությամբ: Ըստ Ժան Մոնեի նախաձեռնության՝ պատմականորեն ոխերիմ թշնամիները ՝ Ֆրանսիան և Գերմանիան, պետք է միավորվեին եվրոպական այլ երկրների հետ, որպեսզի այլևս ինքնուրույն չվերամշակեին քարածուխը և պողպատը: Քանի որ ցանկացած երկրի պատերազմ վարելու համար անհրաժեշտ էր երկու բան ՝ պողպատ, որից պատրաստվում էր զինամթերք, և ածուխ` գործարաններն ու երկաթգիծը էներգիայով մատակարարելու համար, այս կարևորագույն ռեսուրսների արտադրությունը և իրացումը ընդհանուր վերազգային մարմնի («Գերագույն կառավարության») ենթակայության մեջ ներգրավելը ծառայում էր հիմնական նպատակին` ապահովել Գերմանիայի և Ֆրանսիայի խաղաղ համագոյակցությունը և այս երկու երկրների տնտեսական և հետագայում` քաղաքական փոխհարաբերությունը:
Արդյունքում 1951 թվականին ստեղծվեց «Եվրոպայի քարածխի և պողպատի միավորում» (European Coal and Steel Community), որը ներառում էր վեց պետություններ՝ Բելգիա, Արևմտյան Գերմանիա, Լյուքսեմբուրգ, Ֆրանսիա, Իտալիա և Նիդերլանդներ։ Որոշվեց ստեղծել անկախ վերազգային մարմին՝ այսպես կոչված «Բարձր իշխանություն» (High Authority), որը կտնօրիներ նշված երկրներում ածխի և պողպատի արտադրության և վաճառքի հետ կապված հարցերը։ Ժան Մոնեն նշանակվեց գերագույն իշխանության առաջին նախագահ։ 1953 թվականին ստեղծվել է երկաթի, ածխի, հանքաքարի և ջարդոնի ընդհանուր շուկա։ Նույն թվականին, մի փոքր ավելի ուշ, ստեղծվեց նաև պողպատի ընդհանուր շուկան։
Երկու տարի հետո Իտալիայի քաղաք Մեսինայում վեց երկրների արտաքին գործերի նախարարները համաձայնեցին շարունակել ինտեգրման գործընթացը (Հայտնի է Մեսինայի նախաձեռնություն անունով): Ստեղծվեց կառավարական հանձնաժողով, որը հիմք նախապատրաստեց Հռոմի պայմանագրի համար, ինչի արդյունքում հիմք դրվեց Եվրոպայի տնտեսական միավորմանը՝ EEC։ Հռոմի պայմանագրի կարևոր կողմը ընդհանուր շուկայի ստեղծման մասին համաձայնագիրն էր, որը հետագայում պետք է հանգեցներ Մաքսային միության ձևավորմանը։ Ընդհանուր շուկան նախատեսում էր Եվրամիության անդամ երկրների միջև ապրանքների, ծառայությունների, կապիտալի և մարդկանց տեղաշարժի առումով արգելքների վերացում։ Հռոմի պայմանագրով հիմք դրվեց նաև գյուղատնտեսական և արտաքին առևտրային ընդհանուր քաղաքականության ձևավորմանը։
Նույն օրը Հռոմում առանձին պայմանագրով հիմնվեց Եվրոպայի ատոմային էներգիայի միավորումը՝ այսպես կոչված «Եվրատոմը» , որի նպատակն էր Եվրոպայում ատոմային էներգիայի ընդհանուր շուկայի ստեղծումը, մասնավորապես` ատոմային էներգիայի արդյունաբերության զարգացումը, էներգիայի վերաբաշխումը անդամ պետությունների միջև և մնացած ռեսուրսների վաճառքը ոչ անդամ երկրներին:
1967 թվականին Բրյուսելի պայմանագրով (Merger Treaty) տեղի ունեցավ վերը նշված երեք կազմակերպությունների ՝ Եվրոպայի քարածխի և պողպատի միավորման, Եվրոպական տնտեսական միության (այսուհետ`Եվրամիավորում) և «Եվրատոմի» գործադիր մարմինների` Հանձնաժողովի (այսուհետ` Եվրոպական հանձնաժողովի) և Խորհրդի միավորում մեկ ինստիտուցիոնալ համակարգում, որը կոչվում է «Եվրոպական միավորումներ», իսկ 1992 թվականի Մաաստրիխտի պայմանագրի հիման վրա՝ կոչվեց «Եվրամիություն»։
Այսօրվա դրությամբ Եվրամիությունը 27 ժողովրդավարական պետությունների յուրօրինակ քաղաքական և տնտեսական միություն է: Այն նպատակ ունի իր 446 միլիոն քաղաքացիների համար ապահովելու խաղաղություն, բարեկեցություն և ազատություն: