Առաքելություն Կոսովոյում

Վրաստանի պաշտպանության ուժերի ստորաբաժանումները 1999-2008 թվականներին ներգրավված են եղել Կոսովոյում ընթացող խաղաղապահ գործողություններում (KFOR-Kosovo Forces):
Առաքելությունը նպատակ ուներ կանխել ռազմական գործողությունների վերսկսումը Կոսովոյում, դյուրացնել միջազգային մարդասիրական օգնությունը և Կոսովոյում ՄԱԿ-ի ժամանակավոր վարչական առաքելության աշխատանքը:
Առաջին վրացական խաղաղապահ վաշտը նախկին Հարավսլավիայի Հանրապետությունում հայտնվեց 1999 թվականին (Կոսովոյում միջազգային ռազմական անձնակազմի տեղակայումից հետո)։ 34 հոգանոց վրացական վաշտը քաղաք Մամուշայում հաշվառվել է թուրքական գումարտակի կազմում։ 2003 թվականից Կոսովոյում վրացական խաղաղապահ զորախումբը մի քանի անգամ ավելացել է։ Քաղա Պրիզրենում գերմանական բրիգադի կազմ է ժամանել վրացական 150 հոգանոց անձնակազմ։ Դրանից հետո Կոսովոյում մշտապես ներկա են եղել Վրաստանի զինված ուժերի ավելի քան 180 ներկայացուցիչներ։ Դրանք փոխատեղում էր տեղի ունենում 7 ամիսը մեկ։
Վրաստանի պաշտպանության ուժերը Կոսովոյում իրենց առաքելությունն ավարտեցին 2008 թվականին առանց կորուստների՝ 17 դասակի և 11 վաշտի հերթափոխով։