Կիբերպաշտպանություն
Դաշինքի անվտանգության համար կիբերսպառնալիքները, որոնք գնալով ավելի հաճախակի են դառնում, բարդ են, պարտադրող և ապակառուցողական։ ՆԱՏՕ-ն կշարունակի հարմարվել կիբերսպառնալիքների աճող և փոփոխվող միջավայրին: Դաշինքը և նրա դաշնակիցները հենվում են ամուր և կայուն կիբերպաշտպանության քաղաքականության վրա՝ աջակցելու Դաշինքի հիմնական առաքելությունների կոլեկտիվ պաշտպանությանը, ճգնաժամային կառավարմանը և համագործակցային անվտանգությանը: Դաշինքը պետք է պատրաստ լինի պաշտպանելու իր ցանցերն ու գործողություններն աճող կիբերսպառնալիքներից և հարձակումներից:
- Կիբերպաշտպանությունը ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության հիմնական առաջադրանքի մի մասն է։
- Կիբերպաշտպանության ոլորտում ՆԱՏՕ-ի հիմնական խնդիրն է պաշտպանել սեփական ցանցերը (ներառյալ գործողությունները և առաքելությունները) և ուժեղացնել Դաշինքի դիմադրողականությունը։
- 2016 թվականի հուլիսին դաշնակիցները վերահաստատեցին ՆԱՏՕ-ի պաշտպանական մանդատը և ճանաչեցին կիբերտարածությունը որպես գործողությունների ոլորտ, որտեղ ՆԱՏՕ-ն պետք է պաշտպանի իրեն նույնքան արդյունավետ, որքան դա անում է օդում, ցամաքում և ծովում։
- 2016 թվականի հուլիսին կիբեր պաշտպանության, որպես առաջնահերթ հարցի, հզորացման համար ՆԱՏՕ-ն հաստատեց նաև Կիբերպաշտպանության հայտը (Cyber Defence Pledge)։ Այդ ժամանակից ի վեր ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները անհատապես թարմացրել են իրենց կիբերանվտանգության համակարգերը։
- ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր կարողությունները կիբերկրթության, վերապատրաստումների և ուսուցման ուղղությամբ։
- Դաշնակիցները պարտավորվում են ուժեղացնել տեղեկատվության փոխանակումը և փոխադարձ օգնությունը՝ կիբերհարձակումները կանխելու, մեղմելու և վերականգնվելու համար։
- ՆԱՏՕ-ի կիբերարագ արձագանքման խմբերը պատրաստ են օրը 24 ժամ օգնել դաշնակիցներին ՝ պահանջելու և այն հաստատելու դեպքում։
- 2018 թվականին Բրյուսելի գագաթնաժողովում դաշնակիցները պայմանավորվել են ստեղծել կիբերտարածության նոր օպերատիվ կենտրոն ՆԱՏՕ-ի ուժեղացված հրամանատարական կառուցվածքում: Դաշինքի անդամները նաև համաձայնել են, որ ՆԱՏՕ-ն կարող է օգտագործել ազգային կիբեր հնարավորություններն իր առաքելությունների և գործողությունների համար։
- 2019 թվականի փետրվարին դաշնակիցները հավանություն են տվել ՆԱՏՕ-ի ուղեցույցին, որը սահմանում էրմի շարք գործիքների ամբողջություն՝ ուժեղացնել ՆԱՏՕ-ի ապագա կարողությունները՝ զգալի վնասակար կիբերգործողություններին արձագանքելու համար։
- ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը համագործակցում են փոխօգնության և համագործակցության տեխնիկական համաձայնագրի շրջանակներում, որը ստորագրվել է 2016 թվականի փետրվարին։ Նկատի առնելով ընդհանուր մարտահրավերները՝ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը ամրապնդում են համագործակցությունը կիբերպաշտպանության ոլորտում, հատկապես տեղեկատվության փոխանակման, վերապատրաստման, հետազոտությունների և կրթության ոլորտներում։
- ՆԱՏՕ-ն ընդունում է, որ իր դաշնակիցները կշահեն նորմերի վրա հիմնված, կանխատեսելի և ապահով կիբերտարածությունում։
- 2021 թվականին Բրյուսելի գագաթնաժողովում դաշնակիցները հավանություն են տվել կիբերպաշտպանության նոր համապարփակ քաղաքականությանը, որն աջակցում է ՆԱՏՕ-ի հիմնական խնդիրներին և ընդհանուր զսպման ու պաշտպանության տեսլականին՝ Դաշինքի կայունությունն էլ ավելի ամրապնդելու համար: