ՆԱՏՕ 2023

ՆԱՏՕ 2030 – Հզոր դաշինքի էլ ավելի ամրապնդում․ «Քանի որ աշխարհը փոխվում է, ՆԱՏՕ-ն կշարունակի փոփոխությունները»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգ
2019 թվականի դեկտեմբերին ՆԱՏՕ-ի ղեկավարները ՆԱՏՕ-ի հզորացման ապագա ծրագիր մշակելու խնդրանքով դիմեցին գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին: «ՆԱՏՕ 2030»-ը համախմբել էր ՆԱՏՕ-ի դաշնակից խորհրդարանականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, պետական և մասնավոր հատվածի փորձագետների և երիտասարդների՝ աջակցելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ծրագրին և քննարկելու, թե ինչպես կարելի է ՆԱՏՕ-ն դարձնել էլ ավելի հզոր Դաշինք:
2020 թվականի հունիսին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ 2030-ի համար մշակեց առաջնահերթությունները, որոնք ծառայում են ՆԱՏՕ-ի, որպես ռազմական ուժի, ամրապնդմանը, Դաշինքի էլ ավելի ամրապնդմանը քաղաքականապես և անվտանգության ավելի գլոբալ մոտեցում մշակելուն:
Այս առաջնահերթությունները ներառում են 9 ուղղություններ.
- Անդամ երկրների միջև քաղաքական խորհրդակցությունների և համագործակցության ընդլայնում
- Պաշտպանության հզորացում
- Կայունության ավելացում
- Տեխնոլոգիական գերազանցության պահպանում
- Միջազգային կարգի հաստատում` պահպանելով կանոնները
- Զորավարժությունների ավելացում և կարողությունների զարգացում
- Հարմարվելը կլիմայի փոփոխությանը և դիմակայել մարտահրավերներին
- ՆԱՏՕ-ի հաջորդ ռազմավարական հայեցակարգի մշակում
- Ներդրումներ ՆԱՏՕ-ում