ՆԱՏՕ-ի դերը Դարֆուրում (Աֆրիկա, Սուդանի Հանրապետություն)

2005 թվականին Աֆրիկյան միությունը մեծացրել է Դարֆուրում (Սուդան) տեղակայված իր խաղաղապահ զորախումբը։ Այս քայլը նպատակ ուներ վերջ տալ բռնությանը տարածաշրջանում: 2005 թվականի ապրիլի 26-ին Աֆրիկյան միության (AFRICAN UNION, AU) նախագահը դիմել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին` լոգիստիկայի ոլորտում ընդլայնված խաղաղապահ առաքելության համար գործնական օգնության համար: Եվրամիության, Աֆրիկյան միության և ՄԱԿ-ի հետ խորհրդակցություններից հետո ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհուրդը բավարարել է Աֆրիկյան միության խնդրանքը։ 2005 թվականի հունիսին ՆԱՏՕ-ն պաշտոնապես հայտարարեց իր պատրաստակամության մասին՝ աջակցելու Դարֆուրում խաղաղապահ առաքելությանը ռազմավարական տեղափոխման, առաքելության անձնակազմի վերապատրաստման և քաղաքացիական ոստիկանների տեղաշարժման հարցերում։ 2005 թվականի հուլիսից 2006 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածում Աֆրիկյան միության 24 000 խաղաղապահ անձնակազմ է տեղափոխվել օդանավով: Բացի այդ, ՆԱՏՕ-ն ապահովում էր Աֆրիկյան միության սպաների ուսուցում բազմազգ ռազմական շտաբների և տեղեկատվության արդյունավետ կառավարման հարցերով: ՆԱՏՕ-ն սերտորեն համագործակցում է Եվրամիության հետ, որն աջակցում է Աֆրիկյան միության խաղաղապահ գործողությանը։