Մարիամ Գիգաուրի

Նախագծերի կառավարման և դոնորների հետ կապերի ծառայության ղեկավար

Մարիամ Գիգաուրին 2015 թվականից աշխատում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոնում։

Մարիամ Գիգաուրի Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի դիվանագիտության և միջազգային քաղաքականության մագիստրոս է։ Նա նաև ունի միջազգային հարաբերությունների բակալավրի աստիճան։

2021 թվականին ավարտել է Էստոնիայի դիվանագիտության դպրոցի «Միջազգային հարաբերությունների և եվրոպական ինտեգրման տեսություն և պրակտիկա» ծրագիրը։ 2022 թվականի հունվարին նա ստացել է Նախագծերի կառավարման ինստիտուտի (PMI) նախագծերի կառավարման մասնագիտական հավաստագիր:

Տարբեր ժամանակներում աշխատել է Գորիի քաղաքապետարանի զարգացման գործակալությունում, ինչպես նաև «Women’s Democracy Network» միջազգային հասարակական կազմակերպության Վրաստանի ներկայացուցչությունում՝ որպես ծրագրի ղեկավար, ստաժավորում և ուսումնական պրակտիկա է անցել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում:

Նա մասնակցել է տարբեր սեմինարների, թրեյնինգների և դասընթացների Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման, ռազմավարական հաղորդակցության, հետազոտության մեթոդների, նախագծերի կառավարման և արդյունավետ հաղորդակցության թեմաներով:

Տիրապետում է վրացերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին։