Նախագծի անվանումը՝ ՆԱՏՕ – ընտրություն խաղաղ և կայուն զարգացման համար
Նախագծի իրականացման ժամկետը՝ 2013-2016 թվականներ
Թիրախային խումբ՝ հանրային և մասնավոր դպրոցների ուսուցիչներ
Նախագծի նպատակը. նախագծի նպատակն է ուսուցիչներին տեղեկացնել ՆԱՏՕ-ի նպատակների և խնդիրների, ՆԱՏՕ-Վրաստան հարաբերություններում ընթացող գործընթացների և գլոբալ անվտանգության կառուցման գործում Վրաստանի դերի մասին:
Նախագծի բովանդակությունը.
Ուսուցիչների կրթական-ճանաչողական սեմինարն անցկացվում է արդեն չորրորդ տարին։ Նախագծին Վրաստանի տարբեր շրջանների ուսուցիչներ Թբիլիսիից իրենց գործընկերների հետ են մասնակցում։ Երկու օրվա ընթացքում մասնակիցները հանդիպում են ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի և կառավարական կառույցների ներկայացուցիչների, ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների և փորձագետների հետ և ծանոթանում ՆԱՏՕ-ի պատմությանը, նրա մասի վերջին տեղեկատվությանը, ՆԱՏՕ-ի և Վրաստանի համագործակցության հարցերին և այլն:
Նախագիծն ունի շարունակական բնույթ և այն արդեն իրականացվել է 14 անգամ. այն ներառում է ինչպես Թբիլիսիում բնակվող, այնպես էլ Գուրիայի, Սամեգրելոյի, Իմերեթիի, Կախեթիի, Սվանեթիի, Սամցխե-Ջավախեթիի, Քվեմո Քարթլիի, Շիդա Քարթլիի և Դուշեթիի շրջաններում աշխատող ուսուցիչների: Սեմինարին ներգրավված են պատմության, աշխարհագրության և քաղաքացիական կրթության ուսուցիչներ։ Այս փուլում ընդհանուր առմամբ վերապատրաստվել է 420 ուսուցիչ։
Մինչև 2016 թվականի վերջ նախատեսվում է անցկացնել ևս 3 սեմինար։
Նախագծի կազմակերպիչ՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոն
Նախագծի աջակիցներ՝ Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակ