ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոնի ամառային դպրոց
30 մայիսի, 2017թ

ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոնի ամառային դպրոց
Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրումը

Հունիսի 12-16, Թբիլիսի

ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը հրավիրում է բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին մասնակցելու Տեղեկատվական կենտրոնի ամառային դպրոցին:

Ամառային դպրոցի նպատակը.

  • Ուսանողների իրազեկում Վրաստանի ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն ինտեգրման արդի խնդիրների մասին
  • Ուսանողների ներգրավվածության բարձրացում Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գործընթացում։

Ամառային դպրոցի ուսումնական ծրագիրը ներառում է հետևյալ թեմաները.

  • Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրումը
  • Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գործընթացում հասարակության ներգրավվածության կարևորությունը

NATO

  • Հյուսիսատլանտյան դաշինք NATO, NATO-ի պատմությունը
  • ՆԱՏՕ-Վրաստան հարաբերություններ, հեռանկարներ և մարտահրավերներ, ՆԱՏՕ-ին անդամակցելու նոր հնարավորություններ
  • Վրաստանի մասնակցությունը խաղաղության միջազգային առաքելություններին

EU

  • Եվրոպական միության պատմությունը
  • Վրաստան-ԵՄ հարաբերություններ, Ասոցացման համաձայնագրի իրականացում
  • DCFTA-ն և գյուղատնտեսության զարգացումը,
  • Վիզային ռեժիմի ազատականացում,
  • Առասպելներ Եվրամիության մասին,
  • Հակաարևմտյան քարոզչության մեթոդներ։

Ամառային դպրոցի ընթացքում վերապատրաստվողները կհանդիպեն պետական կառույցների ներկայացուցիչների, ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնի ղեկավարների, հրավիրված փորձագետների հետ։ Մասնակիցները կլսեն զեկույցներ Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերի, եվրոպական արժեքների, երկրի ապագա հեռանկարների և նկրտումների վերաբերյալ։

Պարտադիր պահանջներ.

  • Հետաքրքրված թեկնածուն պետք է լինի Միջազգային հարաբերությունների, հասարակական և քաղաքական գիտությունների, իրավագիտության, հումանիտար և տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրի կամ մագիստրատուրայի ուսանող։
  • Ցանկալի է տիրապտի անգլերենին
  • Նրանց ապագա/ներկայիս մասնագիտությունը, հետաքրքրությունները, ձգտումները պետք է համապատասխանեն ամառային դպրոցի թեմային։

* Դասախոսությունները կանցկացվեն վրացերեն լեզվով

Ամառային դպրոցի դասընթացն ավարտելուց հետո դասընթացն ավարտողները կստանան վկայականներ, իսկ հաջողակ շրջանավարտները հնարավորություն կունենան պրակտիկա անցնել ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոնում։

Խնդրում ենք հետաքրքրված ուսանողներին գրանցվել նշված հղոմով, ոչ ուշ, քան մինչև հունիսի 6-ը ժամը 18:00-ն։

Նախագծին մասնակցությունն անվճար է։

Ընտրված թեկնածուները կանցնեն հարցազրույց:

Հարցազրույցի արդյունքում կընտրվի 25 մասնակից։

Դասախոսությունները կանցկացվեն հունիսի 12-16-ը։Յուրաքանչյուր դասախոսության տևողությունը 2 ժամ է։

Ամառային դպրոցի անցկացման վայրը՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոն:

Հասցե՝ Շ. Թբիլիսի, Ազատության հրապարակ, Դադիանիի 2/1

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել մեզ հետ՝ infocenter@eu-nato.gov.ge, 2 158 100, 598 322 685