ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոնի ամառային դպրոց
Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրում
17-19 հուլիսի, Թբիլիսի
ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոնը Վրաստանի պետական և մասնավոր դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտներին հրավիրում էր մասնակցելու Տեղեկատվական կենտրոնի ամառային դպրոցին։
Ամառային դպրոցի նպատակը.
- Աշակերտների իրազեկում ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման արդի հարցերի մասին։
- Աշակերտների ներգրավվածության բարձրացում Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գործընթացում։
Ամառային դպրոցի ուսումնական ծրագիրը ներառում էր հետևյալ թեմաները.
- Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրումը
- Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գործընթացում հասարակության ներգրավվածության կարևորությունը։
NATO
- Հյուսիսատլանտյան դաշինք ՆԱՏՕ, NATO-ի պատմությունը
- NATO-Վրաստան հարաբերությունները, հեռանկարները և մարտահրավերները, ՆԱՏՕ-ին անդամակցելու նոր հնարավորություններ
- Վրաստանի մասնակցությունը խաղաղության միջազգային առաքելություններին
EU
- Եվրամիության պատմություն
- Վրաստան-Եվրամիութոյուն հարաբերություններ, Ասոցացման համաձայնագրի իրականացում
- DCFTA-ն և գյուղատնտեսության զարգացումը
- Վիզային ռեժիմի ազատականացում
- Առասպելներ Եվրամիության մասին
- Հակաարևմտյան քարոզչության մեթոդները
Ամառային դպրոցի ընթացքում մասնակիցները ունկնդրել են զեկուցումներ Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերի, եվրոպական արժեքների, երկրի ապագա հեռանկարների և ձգտումների մասին։
Պարտադիր պահանջներ.
- Հետաքրքրված թեկնածուն պետք է լինի միջազգային հանրային և մասնավոր դպրոցների 9-12-րդ դասարանի աշակերտ:
- Ցանկալի է տիրապետի անգլերենին
- Նրանց ապագա մասնագիտությունը, հետաքրքրությունները, ձգտումները պետք է համապատասխանեն ամառային դպրոցի թեմատիկային։
* Դասախոսությունները կանցկացվեն վրաց լեզվով
Ամառային դպրոցի դասընթացն ավարտելուց հետո շրջանավարտներին կտրվեն հավաստագրեր։
Խնդրում ենք հետաքրքրված ուսանողներին գրանցվել նշված հղումով, ոչ ուշ, քան մինչև հուլիսի 7-ը ժամը 18:00-ն։
Նախագծին մասնակցությունն անվճար է։
Ընտրված թեկնածուները կանցնեն հարցազրույց:
Հարցազրույցի արդյունքում կընտրվի 25 մասնակից։
Դասախոսությունները կանցկացվեն հուլիսի 17-19-ը ժամանակահատվածում։ Յուրաքանչյուր դասախոսության տևողությունը 2 ժամ է։
Ամառային դպրոցի վայրը՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոն:
Հասցե՝ Շ. Դադիանի 2/1, Թբիլիսի, Ազատության հրապարակ
Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել մեզ հետ՝ infocenter@eu-nato.gov.ge, 2 158 100, 598 322 685