Նախագծի անվանումը՝ ՆԱՏՕ-ի Ժողովրդական դիվանագիտության ֆորում

Նախագծի իրականացման ժամկետները․ 2016-2017 թվականներ

Թիրախային խումբ՝ հասարակական կազմակերպությունների, կառավարական կառույցների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ

Նախագծի նպատակը․ տարբեր շրջանակներում երկխոսություն սկսել հակաարևմտյան քարոզչության խնդրի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին

Նախագծի բովանդակությունը. Հյուսիսատլանտյան դաշինքի առջև ծառացած հիմնական մարտահրավերներից է ուժեղացված հակաարևմտյան արշավն ու քարոզչությունը: Ելնելով դրանից՝ անհրաժեշտ է երկխոսություն սկսել հասարակության տարբեր շրջանակներում վերը նշված խնդրի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին։

Ժողովրդական դիվանագիտության ֆորումն իրականացվում է ի պատասխան այս մարտահրավերների և սպառնալիքների։ Դաշինքն այն անցկացնում է ամեն տարի Բրյուսելում, իսկ 2016 թվականից այն զուգահեռաբար կանցկացվի նաև Վրաստանում։ Երկօրյա համաժողովը հնարավորություն կտա ոչ կառավարական կազմակերպությունների, կառավարական կառույցների և լրատվամիջոցների ներկայացուցիչներին ՆԱՏՕ-ի անդամ երկրներում աշխատող գործընկերների հետ քննարկել արդիական հարցեր։ Աշխատաժողովների միջոցով միջազգային և վրացի փորձագետները քննարկում են տարածաշրջանում առկա մարտահրավերների կարգավորման ուղիները և պլանավորում ապագա համագործակցությունը։ ՆԱՏՕ-ի Ժողովրդական դիվանագիտության ֆորումը առաջին ազատ հարթակն է Վրաստանում ՝ ռազմավարական հաղորդակցության հարցերի վերաբերյալ։

Նախագծի կազմակերպիչ. ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոն, եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարարի գրասենյակ, Վրաստանի պաշտպանության նախարարության