Նախագծի անվանումը՝ Ուսուցիչ – ուղեցույց դեպի Եվրոպա

Նախագծի իրականացման ժամկետը՝ 2014-2019 թվականներ

Թիրախային խումբ՝ հանրային և մասնավոր դպրոցների ուսուցիչներ

Նախագծի նպատակը․ ուսուցիչներին տեղեկացնել եվրոպական արժեքների մասին, մեծացնել նրանց հետաքրքրությունը եվրաինտեգրման գործընթացի նկատմամբ, ակտիվացնել նրանց իրենց իսկ իրավասությունների շրջանակում։

Նախագծի բովանդակությունը.

Նախագիծն իրականացվում է երկու փուլով.

Սեմինար, որտեղ գրանցված ուսուցիչները կստանան վերջին տեղեկատվությունը Եվրամիության պատմության, եվրոպական արժեքների, Եվրամիություն-Վրաստան պատմության և Վրաստանի եվրաինտեգրման մասին:

Մրցույթ․ ինչպես սեմինարի մասնակիցների, այնպես էլ նախագծին միանալ ցանկացող ուսուցիչների համար: Մանկավարժները ծրագրում և իրականացնում են ոչ ֆորմալ կրթության ծրագրեր հանրակրթական դպրոցներում՝ Եվրամիության թեմատիկան ներդնելու և եվրոպական արժեքները հանրահռչակելու նպատակով: Լավագույն 10 նախագծերի հեղինակները ճանաչողական այցով կմեկնեն Եվրամիության անդամ երկիր։

Նշված սեմինարի միջոցով վերապատրաստվել են հանրային և մասնավոր դպրոցների աշխարհագրության, պատմության, քաղաքացիական կրթության շուրջ 500 ուսուցիչներ։ Նախագիծը հինգերորդ անգամ իրականացվել է 2018 թվականին։

Նախագծի կազմակերպիչ՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոն

Նախագծի աջակիցներ՝ Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոն, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ, Արևելյան գործընկերության էստոնական կենտրոն, Վրաստանում Լատվիայի դեսպանություն, Վրաստանում Էստոնիայի դեսպանություն